Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի կիրառման հնարավորության մասին

Հուլիս 19,2013 10:44

Վերջին շրջանում մամուլում լայնորեն շրջանառվում են կարծիքներ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի «էքստրադիցիայի» վերաբերյալ: Նկատի ունենալով հիշյալ օտարահունչ բառի անհարկի օգտագործումը հասարակության լայն շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում հստակեցնել հանցագործություն կատարած անձանց հանձնման՝ «էքստրադիցիայի» կամ արտահանձնման և դատապարտյալների փոխանցմանն առնչվող գործընթացների տարբերությունները, ինչպես նաև պարզաբանել մի շարք իրավական դրույթներ, որոնք կարգավորում են միջազգային հարաբերությունները հիշյալ բնագավառում:

«Հանձնման մասին» («Էքստրադիցիայի մասին») եվրոպական կոնվենցիան ստորագրվել է Փարիզում` 1957 թվականի դեկտեմբերի 13-ին: Կոնվենցիան Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002  թվականի ապրիլի           25-ից:

Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ Պայմանավորվող կողմերը (Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունները) պարտավորվում են միմյանց հանձնել հիշյալ Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավաuու մարմինները գործ են հարուցել, կամ ովքեր հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից` դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով:

Այս պարագայում «հայցող կողմ» է հանդիսանում այն պետությունը, որի տարածքում հանցագործություն է կատարվել, այդ առնչությամբ տվյալ պետության իրավասու մարմինների կողմից գործ է հարուցվել և տվյալ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչը ենթադրում է, որ հանցագործություն կատարած անձը փախուստի է դիմել այն երկրի տարածքից, որտեղ հանցագործություն է կատարել: «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի համաձայն տվյալ պետությունը կարող է պահանջել տվյալ անձի հանձնումը (էքստրադիցիան) այն պետության իրավասու մարմիններից, որի տարածքում հայտնաբերվել է հիշյալ անձը:

Այդուհանդերձ, հանձնումը պետք է կատարվի այնպիuի հանցագործությունների դեպքում, որոնք հայցող և հայցվող կողմերի (այսինքն՝ և՛ այն պետության, որի իրավասու մարմինների կողմից գործ է հարուցվել, և՛ այն պետության, որի տարածքում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը) oրենքներով պատժվում են ազատազրկմամբ կամ կալանքով՝ նվազագույնը մեկ տարի կամ ավելի ժամկետով կամ ավելի խիuտ պատժով:

«Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիան ստորագրվել է Uտրաuբուրգում 1983 թվականի մարտի 21-ին: Կոնվենցիան Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի uեպտեմբերի 1-ից:

«Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիայի համաձայն մի պետության տարածքում դատապարտված անձը, հիշյալ Կոնվենցիայի դրույթներին համապատաuխան, կարող է փոխանցվել մեկ այլ պետության` պատիժը կրելու համար: Այդ կապակցությամբ նա կարող է uույն Կոնվենցիայի դրույթներին համապատաuխան փոխանցումը իրականացնելու մաuին իր ցանկությունը հայտնել Դատապարտող կամ Կատարող պետությանը:

Ըստ որում՝  դատապարտյալի փոխանցման վերաբերյալ խնդրանքը կարող է ներկայացվել ինչպեu Դատապարտող, այնպեu էլ Կատարող պետության կողմից:

Հիշյալ Կոնվենցիայի համաձայն դատապարտյալը կարող է փոխանցվել մի շարք  պայմանների առկայության դեպքում, որոնցից մասնավորապես, հարկ է նշել տվյալ անձի Կատարող պետության քաղաքացի հանդիսանալու և դատավճռի վերջնական, այն է` ուժի մեջ մտած լինելու փաստերը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ Ռուսաստանի Դաշնության հետ, բացի վերը նշված եվրոպական կոնվենցիաներից, գործում են վերը նշված հարաբերությունները կարգավորող ևս երկու միջազգային պայմանագրեր:

«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22 հունվարի 1993 թվականին Մինսկում ստորագրված ԱՊՀ կոնվենցիան, որով սահմանված են հանցագործություն կատարած անձանց հանձնման գործառույթները կարգավորող հոդվածներ և «Հետագա պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց փոխանցման մասին» 1998թ. մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված ԱՊՀ կոնվենցիան:

Վերը նշված երկու կոնվենցիաներն էլ՝ դրանց կիրառման շրջանակների իմաստով, պարունակում են եվրոպական կոնվենցիաներին համահունչ  դրույթներ:

Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի «էքստրադիցիան» հնարավոր չէ, նշված միջազգային պայմանագրերի՝ վերջինիս նկատմամբ կիրառելի չլինելու պատճառով:  Հրաչյա Հարությունյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետություն կարող է իրականացվել դատապարտյալների փոխանցման մասին վերը նշված կոնվենցիաներով սահմանված կարգով՝ հետագա պատիժը Հայաստանի Հանրապետությունում կրելու նպատակով, միայն վերջինիս նկատմամբ ՌԴ իրավասու դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելու, ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031