Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ամենաերկար հոթ դոգը

Հուլիս 19,2013 10:31

PrevPhoto
NextPhoto

Հուլիսի 18-ի երեկոյան Սիրահարների այգում «Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը կազմակերպել էր միջոցառում, որի շրջանակներում պատրաստվել էր Հայաստանի ամենաերկար՝ տասնչորս մետրանոց հոթ դոգը:

 Ի դեպ, հենց 1957 թվականի հուլիսի 18-ին հուլիս ամիսը պաշտոնապես հայտարարվել է հոթ դոգի միջազգային ամիս, իսկ Միացյալ Նահանգներում հուլիսի 18-ը համարվում է հոթ դոգի օր:

Մինչև միջոցառման սկիզբը հանդիսատեսին բաժանվեցին ընկերության կրծքանշաններ, դրոշակներ և թվեր, ըստ այդ թվերի՝ միջոցառման ընթացքում որոշվեց՝ ով կկտրի և «կկետչուպապատի» հոթ դոգը:

Ըստ ընկերության արտադրամասի պետ Մարտին Պիչիկյանի, հոթ դոգը պատրաստվել է ընդամենը յոթ օրում, կշռում է տասներկու կիլոգրամ և օգտագործվել է տասնհինգ կիլոգրամ հումք՝ խոզի և տավարի միս, հոթ դոգի վրա աշխատել են ընկերության տասներկու աշխատակիցներ:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ արագ հոթ դոգ ուտելու մրցույթ, որին կարող էին մասնակցել տասնվեց տարին լրացած անձինք: Մրցույթի հաղթողը ստացավ նվեր՝ թվային ֆոտոխցիկ:

Իսկ միջոցառման վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն: Թեև տասնչորս մետրանոց հոթ դոգը վերջացավ՝ հյուրասիրությունը դեռ շարունակվում էր:

Հանդիսատեսներից շատերը ողջունում էին գաղափարը.

–         Վերջապես Հայաստանում էլ նման միջոցառում տեղի ունեցավ: Հուսով եմ, նման ակցիաները կշարունակվեն Հայաստանում:

–         Չգիտեի, որ նման բան կա, ընկերներս են տեղեկացրել, հետաքրքիր է տեսնել նման արարողությունը էկրանից այս կողմ՝ սեփական աչքերով:

Հուսանք՝ այս միջոցառումը կնպաստի Երևանի կրպակներում, խանութներում և արագ սննդի կետերում ուտելիքի անվանումը ճիշտ գրի առնելուն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031