Լրահոս
Օրվա լրահոսը

Հարված գոտկատեղից ներքև

Հուլիս 19,2013 10:22

Պետք է արձանագրել, որ Հայաստանում սոցիալական բևեռացումն ավելի ու ավելի է խորանում և նախօրեին կայացված որոշումը՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ, ևս մի քայլ էր դեպի այդ բևեռացման խորացումը: Բևեռացումը, բնականաբար, տեղի է ունենում միջին խավի չեզոքացմանը զուգահեռ, կամ միջին խավի ձևավորման գործընթացի չեզոքացմանը զուգահեռ: Այս տեսանկյունից, պետք է նաև արձանագրել, որ Հայաստանի համար մտահոգիչ արտագաղթի ծավալներով հանդերձ, մտահոգիչ է նաև այն, որ արտագաղթողների մեծ քանակ է կազմում հենց միջին խավը կամ պոտենցիալ միջին խավը:

Ի՞նչ է միջին խավը: Դա, ըստ էության, կարելի է ասել երկրի, տնտեսության, հասարակության հիմքն է: Միջին խավի վրա են կառուցվում բոլոր պրոգրեսիվ գործընթացները՝ կենցաղից մինչև քաղաքացիական, իրավական, քաղաքական: Միջին խավը մի շերտ է, որը ժամանակի ընթացքում երկրում կորցնելու բան է ձեռք բերում և հետևաբար` նաև ձեռք է բերում այդ կորցնելու բանի համար պայքարի հատկանիշներ: Երբ այդ խավը չկա, ըստ էության չկա կորցնելու բան և հետևաբար` չկա նաև այդ կորստի դեմ պայքարի հիմք: Սա, իհարկե, բացարձակ իմաստով պետք չէ հասկանալ, բայց սա երևի թե ցանկացած հասարակության համար հիմնարար նշանակություն ունեցող խնդիր է:

Բոլոր երկրներում հասարակությունների գործողությունները խարսխվում են միջին խավի վրա, եթե անգամ այդ խավն անմիջականորեն չի ներգրավվում այդ գործողություններում: Այսինքն` սոցիալական բևեռացումը և միջին խավի չեզոքացումը, կամ ձևավորման գործընթացների ամեն գնով արգելակումը, ըստ էության, ոչ թե միայն սոցիալական խնդիր է՝ աղքատության աճի պահով, այլ նաև լրջագույն քաղաքական ու մշակութային, որովհետև միջին խավը նաև հասարակության բոլոր հարկերը ցեմենտող, կամրջող հարթակ է, այսպես ասած` ազգային կամ հասարակական յուրօրինակ համաձայնության հարթակ և գրավական:

Եվ ահա, այս ամենը ստանում է հերթական հարվածը, ոչ մեծ, սակայն դիմահար հարվածը տրանսպորտի ուղեվարձի թանկացումների տեսքով: Թանկացումները անկասկած դեռ կշարունակվեն, ինչը նշանակում է, որ դիմահար հարվածները կշարունակվեն, առավել ևս, որ հարվածները միայն թանկացումներով չէ, որ ուղղվում են, այսպես ասած, միջին խավի կամ այդ պոտենցիալի գոտկատեղից ներքև: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը` որպես պետություն, դեռ երկար ժամանակ զրկված կլինի ողնաշարից, այլ կերպ ասած` կլինի պարզապես «ռախիտ» պետություն:

Մուսա Միքայելյան

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031