WBF/WBO վարկածներով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնուհի Քրիստինա Համմերի եւ Միքաելա Լաուրենի միջեւ մենամարտի նախօրեին կայացած կշեռքի արարողության ժամանակ հետաքրքիր միջադեպ է կատարվել:
Երբ երկու մարզուհիներն էլ տեղավորվել են քաշի մեջ, Լաուրենը համբուրել է մրցակցին, հավանաբար, հասկացնելով, որ դա նրա վերջին համբույրն է չեմպիոնական կարգավիճակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ