Արդեն յոթերորդ օրը Ազատության հրապարակում հացադուլ անող Խաչիկ Ավետիսյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացնում է իր հացադուլի պատճառը եւ նպատակը:
Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Այս օրերին մամուլի, լրատվական գործակալությունների եւ հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ դիմում էին ինձ հացադուլի պատճառի եւ նպատակի մասին, պատասխանեմ հնչեցրած հարցերին:
Սիրելի հայրենակիցներ, այսօր ի ցավ բոլորիս, հայրենիքը շատերիս մոտ դարձել է մի հեռավոր ու անհասանելի անցյալ, գրքերի բառ: Այսօր ի՞նչ հայրենիք… Մի՞թե հայրենիքը լքում են, փախչում Հայրենիքից:
Կարդացեք նաև
Ընդամենը քառորդ դար առաջ մենք չունեինք պետություն, ապրում էինք մի այլ պետության՝ Խորհրդային միության կազմում, բայց ունեինք հայրենիք, մեր մայր Հայաստանը:
Հայրենիքի, այլ ոչ պետության հրամանով եմ ես հազարավոր իմ հայրենակիցների հետ մեկնել առաջադրանքի, մեկս որօես զինվոր, մյուսս՝ շինարար, երրորդը երաժշտությամբ, կամ արվեստի տարբեր կերպերով հայ մարդուն հիշեցնելու իր ով լինելը:
Հետո եկան նոր ժամանակներ, մենք ունեցանք պետություն, Հայաստանի Հանրապետությունը: Եվ այդ պետությունը փոխանակ հզորացնելու, սկսեց ոչնչացնել մեր հայրենիքը: Որովհետեւ հայրենիքը սոսկ չոր հողը, քարը, լեռներն ու երկինքը չեն, այլ առաջին հերթին՝ հայ մարդը, հայ ժողովուրդը, որի հոգում վերապրված այդ ջուրը, քարը, երկինքը դառնում են հայրենիք, որն այս պահին մեքենայի պատուհանից տեսածը չէ, այլ հազարամյակներով ժողովրդի հոգում, նախորդ ու այսօրվա պետություններով պահպանված, ապագային փոխանցվող մի ամբողջ տիեզերք: Եվ այդ ժողովրդին, որը կրողն է այդ հայրենիքի, որը ինքը հենց այդ հայրնիքն է, այդ ժողովրդին սկսեց կողոպտել, հալածել, կալանավորել, գնդակահարել իր իսկ կողմից ստեղծված պետությունը, պետական պաշտոնյան, պետական ինստիտուտները: Ինչո՞ւ այդպես եղավ: 1992 թվին խրամատում տեսել եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր մինչ այդ հազար ու մի կնճիռ են ունեցել իրենց կյանքում, ընդհուպ մինչեւ գողեր, հանցագործներ եւ այլն: Բայց Հայրենիքի իշխող ոգին գողին ու հանցագործին զինվոր ու մարդ էր դարձրել, իսկ այսօր քանի-քանի երեկվա խրամատի ընկերներ եմ տեսնում, որոնց պետությունը այս կամ այն պաշտոնին նշանակելով գող ու հանցագործ է դարձրել:
Պատասխանը միանշանակ է, սա արդեն պատերազմ է, ինչ-որ մեկը մեզ պատերազմ է հայտարարել, մեր պետությունը դարձրել հիմնական զենք եւ դրանով ոչնչացնում է երկիրը, ժողովրդին:
Ես զինվորական մարդ եմ, Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի բարձրագույն զինվորական հաստատություններում եմ ուսանել:
Ես գիտեմ, որ պատերազմները, բացի «տաքից», լինում են նաեւ ինֆորմացիոն, էլեկտրոնային, հոգեբանական…
Եվ այդպիսի պատերազմներում զենքերն ու հարվածները այլ են, հաճախ՝ ավելի քայքայիչ ու ավերիչ:
Ինչպես հաղթել նման պատերազմում.
*Նախ պարզել այդ պատերազմի իրական նպատակները, վարման ձեւերը, հիմնական թիրախները: Եթե սովորական պատերազմում հիմնական թիրախներն են զինուժը, ենթակառուցվածքները, արդյունաբերական ձեռնարկությունները եւ այլն, ապա ինֆորմացիոն-հոգեբանականում՝ նախ եւ առաջ երկրի արժեհամակարգը, ապրելակերպը, նպատակադրումները, դպրոցը, գիտությունը, ընտանիքը…
*Մոբիլիզացնել երկիրը պատերազմում հաղթելու համար: Նման պատերազմների դեպքում առաջին մոբիլիզացիոն ներուժը երկրի մտավոր կարողությունն է: Բոլոր մակարդակի շտաբերը եւ առաջին հերթին գլխավոր շտաբը ձեւավորում է մտավորականությունը՝ փիլիսոփաները, գիտնականները, արվեստի գործիչները:
*Ապահովել կազմակերպվածության եւ հավաքական կամքի աննախադեպ մակարդակ, իսկ այստեղ իրենց որոշիչ խոսքն են ասելու պատերազմի վետերանները՝ առաջին հերթին հրամկազմը: Եվ այս ամեն ինչը՝ խիստ սեղմ ժամկետներում:
Մեր երազների Հայրենիքը կայացնելու համար այլեւ հապաղելը դավաճանություն է, համատեղ պետք է գործել, հենց հիմա ու այսօր, կարեւորելով յուրաքանչյուրից անձը, երկրի նախագահից մինչեւ շարքային քաղաքացի: Մեր ապագան վտանգված է:
Իմ պահանջը ուղղված է համայն հայությանը, համախմբվենք ու 21-րդ դարը մերը դարձնենք: Ես հացադուլից դուրս կգամ հուլիսի 28-ին, ժամը 18-ին, պայմանով, որ այդ օրը, այդ ժամին այստեղ, Ազատության հրապարակում տեսնեմ հավաքված եւս 10 հազար հայի, որոնց համար թանկ է հայրենիքի ճակատագիրը:
Հակառակ դեպքում շարունակելու եմ 10 օր՝ նույն պայմանով ու շարունակաբար, մինչեւ հայ մարդը իր մտքից ու հոգուց կհանի այն կործանարար հիվանդությունը, որը կոչվում է «պարտվողական գոյատեւում», կամ…
Ես կյանքով եւ ավյունով եմ լցված, սիրում եմ այն, եւ առավել քան սիրում եմ իմ հայ ժողովրդին ու իմ հայրենիքը, որտեղ առաջինի համամիասնությամբ է պայմանավորված երկրորդի ձեւավորումն ու հզորացումը, ծաղկումը, որի կայացմամբ պայմանավորված ես գնում եմ այս զոհողությանը:
Պահեստազորի գնդապետ Խաչիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ես ծանոթացա ձեր փայլւն գաղափարների հետ… մտքերը հիյանալիեն, եվ կայծակնայիին… Ես ինտերնետից լավ չեմ հասկանւմ, իմ սովորած ժամանակ ինտերնետ չկար, էս էլեկտրոնային պոչտան որ դւրս եկավ, նստածեմ եղել, Իսկ Վետլակւմ, սվեազ չկար, տայգայեր… որ դրսւմ լինեի հիմա լավ կտիրապետեի, Կարայ ավելի լավ գրեի, իրականւցյւնը ավելի համառոտ գրեի, անւներ չեմ տալի… կարիք չկա,որտեվ միոր խոսացինք էսկոմից էնկոմի… դարցավ մեծ պատմւթյւն… 2008թվի, բւնտից տւժվէցի… ասեցին որ ճիշտ խոսելը մեխկա. Բայց ես ճշտի կողմնեմ. Ամսի 28, որ գամ, հետս մահվան վկայագան կբերեմ, հին ծանոթ մոտիկ մարդ եղավ հետը կ կիսվեմ, Որ ինձ հիշեն կ իիսվեմ, Գնդապետ ելանդւշի հետ շատ բանենք արէ. Նամակս մի քնադատեք, շատ մարդիք չկան… մահացելեն ողորմի Իրանց, մենք իրանց Անւնը բարձր պիտի տահենք. Հարկանքներով Մանւկ Հովիկձան.
Ես այսոր եղելեմ ազատության հրապարակում, կամավոր գրանցվելեմ օբշի ժուռնալում. կմասնաքցեմ հանրահավաքին, եթէ, գռաժդանսքի հաքնված վոստիկաները չխոչնդոտեն հանրահավաքը, կամ պռավացիրվտ անեն, ես քաղաքականությունով չեմ զբաղվում, իմ պայքարը որ լինի հայաստանու արդարություն, պաշպանվի մարդու իրավունքները, անհատի, քաղաքացու, Երեվանցու, մարդիք միմիյանց տեսնելիս, իրար մեչ տեսնեն բարիություն, սեր դեպի հայրենիքը, բարելավվի ժողովրդի վիճակը. Բարցացվի ժողովրդի թոշակները.