Սիրիայի ամենակարևոր արվեստագետներից մեկը՝ Լենա Շամամյանը, թուրք երաժիշտներ՝ դաշնակահար Թուլուղ Թըրփանի, թավջութակահար Ուզեր Արքունի և քանոնահար Գյոքսել Բաքթագիրի հետ հուլիսի 18-ին համերգ կտա Ստամբուլի Յըլդըզ համերգասրահում: Գրում է «Հյուրիեթ» թերթը:
Ջազային և հայ դասական երաժշտությունը իրար համակցող Շամամյանը ծնվել է Դամասկոսում, որտեղ տարրական և միջնակարգ դպրոցներում բազմաթիվ համերգներ է տվել, առաջինը՝ 5 տարեկանում: Նա երաժշտությամբ սկսել է զբաղվել 9 տարեկանից, իսկ 2002թ, ավարտել է Դամասկոսի համալսարանի տնտեսագիտական բաժինը: 2007 թ. բարձրագույն կրթություն է ստացել Դամասկոսում նաև երաժշտական գծով:
Նման համերգով հանդես գալու միտքը Շամամայանի մոտ ծագել է, երբ դեռ գիտական մակարդակով էր երաժշտություն ուսումնասիրում: Նրան գրավում էին սովորական արևելյան հնչյունները լարայինների հետ խառնելը, գրում է թերթը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ