Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մոսկվան հայերին բացեիբաց ցույց է տալիս՝ Ձեր կոմպլեմենտարիզմը մեզ ձեռնտու չէ»․ Գագիկ Համբարյան

Հուլիս 18,2013 21:45

«Մոսկվան հայերին բացեիբաց ցույց է տալիս՝ Ձեր կոմպլեմենտարիզմը մեզ ձեռնտու չէ, դուք պետք է դառնաք Եվրասիական միության անդամ, եւ չգիտես ինչու հենց առաջին անդամը․․․», «Առավոտ»-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շուրջ ձեւավորված հասարակական մթնոլորտին:

«Շատ տարօրինակ է, որ նույն Ռուսաստանն այդպիսի քաղաքականություն չի վարում Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի նկատմամբ, որոնք Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունեն, այլ կոնկրետ Հայաստանի նկատմամբ է այդպես վարվում, բացահայտ ցույց տալով, որ Հայաստանի ակտիվ համագործակցությունը ԵՄ ինտեգրացիրոն ծրագրերին բացարձակես չի համապատասխանում Ռուսաստանի արտաքին շահերին։ Սրանով է պայմանավորված ռուսների բավական ագրեսիվ կեցվածքը Հայաստանի եւ հայերի նկատմամբ: Բացի դրանից պետք է նշեմ, որ կանացի, ծաղկավոր խալաթով Հրաչյա Հարությունյանին դատարան բերելը եւս քաղաքականություն էր՝ ցույց տալու, թե հայերը ինչպիսի վերջ կարող են ունենալ Ռուսաստանում, եթե Հայաստանը չկատարի այն, ինչ ցանկանում են իրենք», նշեց Գ․Համբարյանը:

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի եւ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքները հայ-ռուսական հարաբերությունների շուրջ հայ հասարակությունում տիրող մթնոլորտի առնչությամբ՝ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Amely says:

    Դեռևս իր Հայաստան կատարած առաջին այցելության ժամանակ Վ.Վ.Պուտինը նշեց, որ Ռուսասատնում ապրում է 2,5 մլն. հայ, ովքեր Հայաստան են ուղարկում 1 մլրդ դոլար ամսեկան…Սա նշանակում էր, որ այդ հայերը մեղմ ասած պատանդ են և ցանկացած պահի կարող են քաղաքական ինտրիգներում գործիք դառնալ…

  2. G.Hambaryan says:

    Հարգելի Էլիլի,միք մոռացեք,որ ձեր նշած մեկ միլիարդի մեծ մասը հետ է վերադառնում Ռուսաստան գազի,լույսի,հեռախոսավարձի,երկաթգծի և այլ ապրանքների վարձավճարների տեսքով:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031