Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանուհի Ռենա Թալիբովա. «Շատ խղճալի էր հայ զինակոչիկին նայելը»

Հուլիս 18,2013 21:01

Անցած ամիս, հունիսի 8-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսման ժամանակ ելույթ ունեցողների թվում էր Մառնեուլի քաղաքից տնային տնտեսուհի Ռենա Թալիբովան: Ադրբեջանուհին հայտարարեց, որ առաջին անգամ է մասնակցում եւ ելույթ ունենում նման  հանդիպմանը: Նա մասնավորապես ասաց. «Մի ամիս առաջ ես որդուս բանակ էի ճանապարհում, կանգնած էինք զինկոմիսարիատի բակում: Նայում էինք՝ ադրբեջանցի շատ զինակոչիկներ էին, հայ զինակոչիկները՝ 4-5 հոգի: Կանգնած էր մի հայ զինակոչիկ, նրան հայրն էր ճանապարհում: Երդվում եմ, շատ խղճալի էր նրան նայելը: Ես որդուս ասացի.

«Որդի, դուք շատ եք, հայերը քիչ են, քեզ շատ եմ խնդրում, եթե ինչ-որ խնդիր լինի, մի հարձակվեք նրանց վրա: Որովհետեւ նրանց եւս մայրեր են սպասում, նրանք էլ քույրեր, ընտանիք ունեն, որոնք սպասում են նրանց վերադարձին: Երբեք մի հարձակվեք, կոնֆլիկտը խաղաղ ձեւով լուծեք»:

Ռ.Թալիբովան անդրադարձավ հանդիպման վրացի մասնակիցներից մեկի պատմածին: Վրացին իր ելույթում ասել էր, որ ինքը  Երեւանում հյուրընկալվել է մի ընտանիքում, ուր տանտիկինը հայտարարել է, թե հայերն ու ադրբեջանցիները  չեն կարող ապրել նույն հողի վրա:

Ռ. Թալիբովան այդ կապակցությամբ ասաց. «Ահա այդպես մայրերն են պատերազմ հրահրում, այդ մորը պետք է կախել, ինչպե՞ս ես քո որդուն ասում, որ հայերը եւ ադրբեջանցիները չեն կարող նույն տեղում ապրել: Մենք այստեղ՝ Մառնեուլիում միասին ապրում ենք, չէ՞․․․»:

«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» տնօրեն Գեորգի Վանյանն արձագանքելով ասաց, որ այդ կնոջը կախել պետք չէ, նման կանայք  մեղավոր չեն, նրանք  քարոզչության զոհ են, այդ կնոջ հետ կես ժամ խոսելուց հետո նրա մտածելակերպում փոփոխություններ կլինեն:

 

Նկարում ձախից՝ Ռենա Թալիբովան, աջից՝ Գեորգի Վանյանը

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Garik says:

    էլի գեորգի վանյան, էս ինչքանեք դւոք սիրւոմ սրան, յերեվի ձեր ջրերը մեկ առվովա հոսւոմ:

  2. Վանյան says:

    Ադրբեջանցիները մեր բարեկամներն են, մենք եղբայրներ ենք, հետևաբար պետք է միշտ սատարենք միմիյանց ու պայքարենք հայրենասեր կոչվածների դեմ:

    • մարի says:

      Վանյան, դու դաստիարակութան պակաս ունես և պատմությունից զրոյական գիտելիքներ… ասնք, չէէ- ինչ եմ խոսում, հինաալի գիտես ամեն բան, պարզապես քեզ լավ վճարում են, որ ադրբեյջանցու ետևում քեզ լավ զգաս ու կեղտոտ խաղեր խաղաս: Քո մաման էլ երևի թալիբովայի քույրիկն է, այլ կերպ լինել չի կարող…

    • Հակավանյան says:

      վանյան 90ականներին իրենց մոտ էիր թաքնվում ? աԶԻԿԻ կաթ խմաց մեցաց ես հա ոնց որ :

    • Ashot says:

      Շնրհակալ էղի հայ ազգից, որ մինչև հիմա հանգիստ ման էս գալի Երևանի փողոցներով:

    • gago says:

      Ստացվում է որ Սաֆարովը եղբայրասպան եղավ բարեկամությունից դրդված: Դու ինչ է, ինքդ քեզ ես ձեռք առնում: Անցյալի պատմությունը լրիվ հակառակն է պնդում: Ապացույցը, որ մենք էսօր ճզմվել ենք մի փոքր հողակտորի մեջ, իսկ նրանք չեղած տեղից ադրբեջան կոչվածը ստեղծեցին: Դու ինչ է, չես տեսնում որ նրանց մոտ ատելությունը բացահայտորեն պետական մակարդակով է տարվում: Քեզ ինչից են պատրաստել, անահվանական աներես անձնավորություն ես և ուրիշ ոչինչ… ավելի ճիշտ, ոչինչ ես, ոչ հայ ոչ թուրք, ողբալի ես:

  3. Լուսինե says:

    Հարգելի Առավոտի խմբրագրակազմ, կարող եք ասել, այս նյութը հրապարակելու իմաստը որն էր????????

  4. Լիլիթ says:

    Ասեք ու ինքներդ ձեզ հանգստացրեք: Ես ինքս ոչ էլ կհերքեմ..
    մեկ է հաղթողը հայերն են այ խեղճուկրակներ)))))))))

  5. Anna says:

    Тамбовский волк тебе товарищ, родственник и брат. Ոչինչ, Գարի Կասպարովն էլ էր ասում, “Я-бакинец”, մինչև որ ադրբեջանցիները իրեն հիշեցրեցին իր ազգությունը և ստիպեցին լքել Բաքուն:Լավագույն հանդուրժողականությւոնը ոժեզ Հայաստանն է, պաշտպանված սահմանները, հզոր բանակը և առանց ուղեղները ՞կեղժ արժեքներով՞ լվացված հասարակություն:

  6. Վան says:

    Շատ խղճալի է «Առավոտ» օրաթերթը, երբ ազգի դավաճանին հնարավորություն է տալիս քարոզելու իր գաղափարները

  7. մարի says:

    որն է նյութի նպատակը՞. հայ կնոջ պատիվը ոտնահարելն ու ադրբեյջանցի կնոջ արժևորումը… այ դրա համար պիտի Առավոտին շնորհակալություն հայտնենք: Դեմքդ պարզեցիր, դու էլ ծառայում ազգի վարկաբեկման ծրագրին:

  8. Ashot says:

    Մինչև այս նյութը, ես լրիվ ուրիշ  կարծիքի էի տվյալ օրաթերթի մասին, ԱՄՈԹ:
    Վանյան=Ազգի դվաճան

  9. Հրայր Հարությունյան says:

    Վանյան-ազգանունտ փոպի,Ազգի անունը քո նմաննների համար չի,,,,ինչ է նշանակում `Ադրբեջանցիները մեր բարեկամներն են, մենք եղբայրներ ենք: Ու պետք է պայքարենք հայրենասեր կոչվածների դեմ:

    ուրեմն ասեմ Որ ես եմ պայքարելու քո նմանների դեմ,,,Ր կսկսեմ հենց քեզանից….

  10. Ամալյա says:

    Առավոտ չե՛ս ամաչում էս ի՞նչ ա. վանյան դավաճան

  11. Արմինե says:

    Վանյան, նախ արյունդ ստուգել տուր դու հայ չես, երկրորդ մի փորձի ազիկներին մեզ եղբայրացնել, նման ոչխարա… քոչվոր ազգը մեզ նույնիսկ հարևան լինելու արժանի չի, հայ կնոջ դաստիարակությունը ոչ մի ազգ չի կարող տալ իր զավակին: Հայրենասերներին էլ չկպնես, քո նման լպրծուկները այս հողից ու ջրից օգտվելու իրավունք չունեն:

    Վանյանաատածներին հարգանքով`

    Ա.Պ.Ղ. Հայրենասեր

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031