Ռուս ռոք երգչուհի Զեմֆրիայի Վրաստանի համերգները, որոնք նախատեսված էին հուլիսի 24-ին և 26-ին, չեն կայանա: Այս մասին հայտնել է երգչուհին՝ իր պաշտոնական կայքում նշելով.
«Երեկ ժամը 16:00-ին ինձ տեղեկացրին, որ Վրաստանի համերգները հնարավոր չէ կազմակերպել, քանի որ բացակայում են ձայնային և լուսային անհրաժեշտ սարքավորումները: Լուրն ինձ հուսահատեցրել ու վշտացրել է: Վրաստան, ցավում եմ: Ավելի մանրամասն տեղեկատվություն ձեզ կտրամադրի C.A.T. ընկերությունը: Ինձ մոտ արձակուրդ է սկսվել»:
Համերգի համար, որը պետք է անցկացվեր Բաթումիում և Թբիլիսիում, պատրաստվում էին մասնակցել ռոք աստղի հայ երկրպագուները: Այդ կապակցությամբ Ֆեյսբուք սոցիալական կայքում հատուկ էջ էր ստեղծվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ