Գլենդեյլի բնակիչ Զարուհի Փիլիկյանը մեղադրվում է իր մոր վրա հարձակվելու և սպանության սպառնալիքներ հասցնելու համար: Հարձակումներից մեկի ժամանակ նա մոր բերանի մեջ փող է մտցրել: Հայտնում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը:
50-ամյա Փիլիկյանին ձերբակալվել են Փոքր Հայաստան թաղամասում երկուշաբթի օրը, իսկ երեքշաբթի օրը հարցաքննության ժամանակ նա չի ընդունել իր մեղքը: Ոստիկանության փոխանցմամբ մոր վրա Զարուհու հարձակումները սկսել են հուլիսի 1-ից, երբ նա գնացել էր իր քրոջ տուն:
Երբ նրան ասել են, որ հեռանա տնից, նա, ենթադրաբար, սկսել է բղավել ու իր 86-ամյա մորը հրել պահարանի դիմաց ու սպառնացել, որ կսպանի նրան, հաղորդել են ոստիկանությունից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ