Լրահոս
Օրվա լրահոսը

Հարազատները հայ վարորդի կոտրվածքների մասին հակասական տեղեկություններ ունեն

Հուլիս 18,2013 19:25

Այսօր Aravot.am-ը զրուցեց ՌԴ-ում 18 մարդու մահվան պատճառ դարձած հայ վարորդի՝ Հրաչյա Հարությունյանի հարազատների հետ: Վարորդի ընտանիքին օգնելու համար բացվել է հատուկ հաշվեհամար եւ արդեն տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հայտարարում են, որ օգնելու են եւ հաշվեհամարին գումար են փոխանցելու:

Մենք հետաքրքրվեցինք, թե արդեն հաշվեհամարին որքան գումար է հավաքվել: Հրաչյա Հարությունյանի աղջիկը՝ Լիլիթն ասաց, որ հստակ գումարի չափը չգիտի:

Հրաչյա Հարությունյանի կինը, քույրը նույնպես չգիտեին հավաքված գումարի չափը: Նրանք տեղյակ էլ չէին, որ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատրաստվում է Հրաչյայի կնոջ՝ Անահիտի՝ ՌԴ տեղափոխման ծախսն իր վրա վերցնել: Հովհաննես Սահակյանը Panorama.am-ին ասել էր, որ եթե դրա անհրաժեշտությունը կա, ու եթե դա կարող է որեւէ կերպ օգնել Հրաչյա Հարությունյանին ու նրա ընտանիքին, ապա ինքը պատրաստ է իր հնարավորություների շրջանակներում վերցնել այդ խնդրի լուծումն իր վրա:

Տիկին Անահիտն ասաց, որ գուցե հաշվեհամարին արդեն գումարը փոխանցվել է, բայց իրենք չգիտեն, թե ուղարկողն ով է: Աղջկա՝ Լիլիթի խոսքերով՝ Հովհաննես Սահակյանը համենայնդեպս իրենց հետ չի կապվել եւ առձեռն որեւէ գումար չի փոխանցել:

Մենք հետաքրքրվեցինք՝ այն, որ Հրաչյա Հարությունյանն իր մեղավորությունը չի ընդունել եւ հրաժարվել է պատասխանել հարցերին, դա փաստաբանի՞ խորհուրդն էր՝ Լիլիթը չկարողացավ պատասխանել: Հարազատներին հաջողվել է այսօր միայն ճշտել, որ Հրաչյան արդեն լավ է, նրան հագուստ են տվել եւ ուտելիք. «Մեզ այդպես են ասել: Հենց Հրաչյայի հետ մենք չենք կարողանում խոսել»,- փոխանցեց կինը:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Հրաչյան բազմաթիվ կոտրվածքներ ունի, կրծքավանդակի սալջարդ, ոտքի կոտրվածք: Հրաչյա Հարությունյանի կինը մեզ հետ զրույցում այս առնչությամբ այլ տեղեկություն հաղորդեց: Նրանք էլ իմացել են, որ Հրաչյան արմունկի կոտրվածք ունի, կողոսկրի ջարդվածք. «Հեռուստացույցով ենք լսել: Մենք ոչ մի բան չգիտենք, եթե մենք իր հետ չենք խոսացել, որտեցի՞ց պիտի հաստատվի կամ հերքվի այդ տեղեկությունը»,- ասաց կինը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arminius says:

    “18 մարդու մահվան պատճառ դարձած հայ վարորդ”? Ինչով էք դուք տարբերվում ռուս կողմնակալ լրագրողներից? Գոյություն ունի “անմեղության վարկած” հասկացությունն, ըստ որի Հրաչյան կարող է մեղավոր ճանաչվել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031