Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչին

Հուլիս 18,2013 18:32

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

Սփյուռքի նախարարը դեսպանին ներկայացրեց սիրիահայերի հիմնախնդիրները, ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը: Իր խոսքում Հրանուշ Հակոբյանը նշեց. «Հայ-բրիտանական հարաբերություններում նշանակալից ավանդ ունի Մեծ Բրիտանիայի հայ համայնքը: Մենք ունենք հայեր, ովքեր շատ ակտիվ և փայլուն են իրենց դրսևորում Անգլիայի հասարակական, քաղաքական, գործարար և մշակութային կյանքում: Մեր հանդիպման ընթացքում ցանկանում եմ քննարկել սիրիահայերի հարցը, որը շատ կարևոր է և հրատապ: Այսօր սիրիահայերը ի թիվս այլ խնդիրների ունեն առավել հրատապ խնդիր՝ դա նրանց կացարան ունենալու հարցն է: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակ քաղաքում տարածք է տրամադրվել «Նոր Հալեպ» անվան թաղամաս հիմնելու համար: Բնակություն հաստատելու համար արդեն հերթագրվել է 300 սիրիահայ: Սակայն միայն կառավարության կողմից հատկացվող և սիրիահայերի կողմից տրվող գումարներով բավական չէ հոգալ թաղամասի կառուցման բոլոր ծախսերը: Մենք գիտենք, որ Եվրամիությունը միլիոնավոր դոլարներ է հատկացնում Թուրքիա, Լիբանան, Հորդանան տեղափոխված սիրիացիներին, սակայն արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ընդունել ենք 10000 սիրիահայերի և միջազգային կառույցներին ֆինանսավորման համար չենք դիմել և օգնություն չենք ստացել: Երկրորդ օժանդակությունը ես ակնկալում եմ Մեծ Բրիտանիայի իշխանություններից, որոնք նույնպես կարող են մեզ օգնել իրականացնելու այդ թաղամասի հիմնումը: Հուսով եմ իմ խնդրանքն ու կոչը անարձագանք չեն մնա»:

Իր խոսքում Քեթրին Ջեյն Լիչին նշեց. «Շնորհակալ եմ ընդունելության համար: Կարծում եմ, որ այն ինչ անում է ՀՀ կառավարությունը կարևոր է: Եվրոպական մի շարք երկրների կառավարություններ օժանդակել են սիրիացիներին, և Հայաստանում ապրող սիրիահայերն էլ ունեն նման օգնության կարիք: Հուսով եմ կկարողանանք օգնել նրանց: Ես հասկանում եմ, որ սա կարևոր քաղաքականություն է և իսկապես լուրջ ներդրումների կարիք ունի»:

Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը Քեթրին Ջեյն Լիչին նվիրեց «Անի 1050» գիրքը:

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031