Այսօր՝ հուլիսի 18-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հիմնադրման 20-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակներում հյուրընկալել է ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին, արտասահմանյան երկրներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչներին և արտաքին քաղաքական գերատեսչության կենտրոնական ապարատի աշխատակիցներին:
Բանակի հրամանատարը շնորհավորել է հյուրերին արտաքին գործերի նախարարության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ՝ բարձր գնահատելով վերջիններիս ներդրումը արցախյան հիմնահարցի կարգավորման գործում և միաժամանակ հույս հայտնել, որ այս քսան տարիների ընթացքում ձեռք բերված փորձն ու հմտությունները այսուհետ ևս մեր դիվանագետները կծառայեցնեն ի շահ և ի բարորություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման վերջին զարգացումներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանի ռազմաքաղաքական կարևոր զարգացումներին և հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանը:
Վերջում ԼՂՀ պաշտպանության նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:
Կարդացեք նաև
ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն