Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Կառավարությունը պետք է պատասխան տա իր ստախոսության համար»

Հուլիս 18,2013 18:11

Երեւանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Aravot.am –ի հետ զրույցում անդրադառնալով հասարակական տրանսպորտի թանկացմանն ու պատասխանելով հարցին, թե սրա դեմ հնարավո՞ր է պայքարել, թե՞ գազի սակագնի թանկացման պես կանցնի կգնա, ասաց.

«Եթե նախկինում որեւէ պայքար չի հասել իր նպատակին, որը մենք մեր առջեւ դրել ենք, դա չի նշանակում, թե ընդհանրապես չարժե պայքարել: Ես որպես ավագանու անդամ եւ ոչ միայն քաղաքացի, ով օգտվում է հասարակական տրանսպորտից եւ ընդհանրապես որպես քաղաքական ուժ, որը ներկայացնում է իր ընտրազանգվածի շահերը, ասում եմ, մենք  պարտավորված ենք ամեն ինչ անել՝ այս ամենը  կանխելու համար: Մենք քիչ առաջ հաղորդագրություն տարածեցինք, որում հստակ դիտարկված է, թե ինչ կարող էր արվել, որպեսզի տրանսպորտի գինը չբարձրանար եւ, թե որտեղ են թաքնված ներկայիս գնի ակունքները, ինչ ռեկետային եւ կոռուպցիոն թեմաներում եւ որոնք վերացնելով՝ հնարավոր էր խուսափել այս թանկացումից:

Իհարկե լուծումները շատ են, այս դաշտը պարզապես մնում է ողբերգական եւ իշխող կուսակցությունը իր գծատերերով, քաղաքապետով եւ այլ չինովնիկներով մեծ գերշահույթներ են ստացել եւ իրենց ձեռնտու չի եղել ոլորտի կարգավորումը, արդիականացումը, սպասարկման որակի բարձրացումը, այլընտրանքային լուծումներ տալը:

Եվ այս կապակցությամբ մեր պահանջը հստակ է, անհապաղ հրավիրել ավագանու նիստ, որովհետեւ անպատկերացնելի է, որ քաղաքացիների վրա նման հավելյալ ֆինանսական բեռ ավելացնող որոշում է ընդունվել եւ Երեւանի ավագանին անհաղորդ է: Իշխանությունը, գործող քաղաքապետն այնքան խորամանկ են գտնվել, որ դա արել են այն շրջանում, որ ավագանու նիստեր չկան:

Բայց մենք պահանջում ենք ավագանիում պատասխանատվության հարց բարձրացնել եւ կոչ ենք արել նույնպիսի արտահերթ նիստ հրավիրվի ԱԺ-ում, կամ խորհրդարանական լսումներ անցկացնել: Այս հարցերը պետք է մանրամասն քննարկման առարկա դառնան, քանի որ որեւէ մեկը չի հիմնավորել, թե ինչու հենց 50 դրամ պետք է թանկանար: Այդ ինչ հաշվարկներ են կատարվել, ինչ ծառայություններ են ավելացել, որոնց արդյունքում ունենք տրանսպորտի գնի 50 տոկոս թանկացում, այն դեպքում, երբ գազը թանկացել է 15 տոկոսով: Կառավարությունը պետք է պատասխան տա իր ստախոսության համար»:

Սաֆարյանը հավելեց, որ այս խնդրով շահագրգիռ այլ անձինք էլ կան: Բացի այդ, ըստ նրա՝ Երեւանի ավագանու ցանկացած անդամ պարտավոր է բացատրություններ տալ, իր կարծիքը հայտնել խնդրի վերաբերյալ, քանի որ՝ «սա մի տեղ չէ որտեղ մտավորական ավագանիներից սկսած՝ վերջացրած թաղային հեղինակություններով, ջայլամի նման իրենց գլուխները թաքցնեն ավազի մեջ եւ ցույց տան, թե ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն նկատում եւ ոչ մի պատասխանատվություն ու պարտավորություն չունեն Երեւանի բնակիչների հանդեպ»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Քանի որ մեր երկրում ամենակարևոր պետական հարցերը,՝ ինչպես օրինակ ընտրությունների արդյունքները լուծվում է թաղի խուժանի մակարդակով, ապա ժողովրդի անունից դիմենք թաղի խուժանին: -Այ շան որդի թաղի խուժան, ընդհամենը 5-10 հազար դրամով մեր ձայները գնեցիր, որ
    ձեր նման մի նախագահ ու մի քաղաքապետ ունենա՞նք, և էս թանկացումները փաթաթեք մեր վզի՞ն:
    Թաղի խուժանի պատասխանը՝ ժողովրդին: -Նախ 5-10 հազար դրամ չի նստել ձեր վրա, այլ 10-20
    հազար դրամ, քանի որ մեր աշխատանքը գնհարում ենք 100% կամիսիոննիով, և հետո ոչ թե ձեր
    ձայներն ենք գնել, այլ ձեզ ենք գնել, այն էլ 5 տարով, մինչև հաջորդ ընտրությունները, և ձեզ հետ
    ոնց ուզենք, այդպես էլ կվարվենք, իսկ ում որ գնել ենք նրանք արդեն ժողովուրդ չեն, այլ ամբոխ: Հիմա իրեն չվաճառած ժողովրդի անունից դիմենք թաղի խուժանին: -Այ շուն շան որդի թաղի խուժան, ում որ գնել եք հասկացանք, բա մեր մեղքը ո՞րն է: Թաղի խուժանի պատասխանը չգնվածներին: – Ձեր մեղքը շատ ավելի ծանր է, քան գնվածնրտինը, քանի որ դուք, ձեր արատավոր վարքով, ուզում եք խարխլել մեր տիրող արմատացած բարքերը, ի՞նչ է նշանակում չգնվել, երբ մի երկրում ամեն ինչ գնվում և վաճառվում է:
    Եվ վերջապես,՝ ժողովրդի ու ամբոխի դիմումը թաղի խուժանին: -Այ շուն շան որդի թաղի խուժան,
    այս թանկացումներով ինչպես կարող ենք ապրել: Թաղի խուժանի պատասխանը,՝ -եթե մինչև հաջորդ ընտրությունները չեք ձգելու, ապա անիմաստ է ձեր ապրելը, կամ էլ գոյություն ունի մի լավ տարբերակ, և մենք կազատվենք գլխացավից, և դուք թանկացումներից, -արտագաղթեք, և եթե
    կարող եք մի երկու կոպեկ էլ ուղարկեք ձեր հարազատներին, որ սովամահ չլինեն, մեր հույսին մնալու միակ ելքը դա է, և ձեր խելքը ի՞նչ է, որ հույսներդ դրել եք մեր՝ թաղի խուժանի վրա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031