Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզխորհրդի անդրանիկ նիստը՝ Սյունիքի նոր մարզպետի մասնակցությամբ

Հուլիս 18,2013 18:03

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի մասնակցությամբ գումարվեց մարզխորհրդի անդրանիկ նսիտը: Նիստի օրակարգում ընդգրկված էին hարցեր Սյունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման եւ առկա խնդիրների վերաբերյալ, մարզում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների, բերքահավաքի ընթացքի եւ առկա խնդիրների, 2013թ.-ին մարզում հրատապ ծրագրերի իրականացման ընթացքի ինչպես նաեւ մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման եւ հաջորդ 4 տարվա՝ 2014-2017թթ. ծրագրի կազման ընթացքի մասին:

Hakobyan-Vahe

Նիստի վերջում մարզպետն ըստ կարեւորության առանձնացրեց խնդիրները եւ ընդհանրացրեց առաջիկա անելիքները՝ ընդգծելով առաջիկայում գործարքվելիք նոր չափորոշիչները, որոնք ուղղված են լինելու մարզում տարվելիք աշխատանքների արդյունավետ իրականացմանը: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ընդգծելով մարզում գյուղատնտեսության ոլորտում առկա պոտենցիալը, ընդգծեց, որ պետք է օգտագործել այդ հնարավորությունները եւ քայլեր ձեռնարկել տվյալ ոլորտում արդյունքների աճի ապահովման ուղղությամբ:

Vahen-u-Razmiky

«Մարզում գյուղատնտեսական հնարավորությունները մեծ են,  եւ գյուղվարչության պետը քիչ առաջ զեկուցեց, որ մենք ունենք հայտեր, որոնք կառավարություն ենք ներկայացրել, որպեսզի որոշակի սերմնացուի կամ վառելիքի տեսքով այլ օժանդակություններ ձեռքբերենք: Հանքարդյունաբերությունը մեր տարածաշրջանի, ինչպես նաեւ մեր պետության գերակա ոլորտն է: Մեր համախառն արտադրանքի 85 տոկոսը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը, կարծում եմ՝ 10 տոոկսը էներգետիկային, մնացած 5 տոկոսն այլ ճյուղերին: Սա կոշտ տնտեսության մոդել է, կածում եմ մենք պետք է կարողանանք դիվերսիֆիկացնել, հնարավորություն տալ 5 տոկոսի աճին: Այդ  կարեւորագույն քայլը պետք է լինի գյուղատնտեսության ոլորտում, որտեղ մենք, կարծում եմ, ասելիք ունենք», – ասաց Վահե Հակոբյանը:

verjin-nkar

Անդրադառնալով 2010-2013թթ-ի սոցիալ տնտեսական զարգացման ծրագրի գոհացնող արդյունքներին եւ հաջորդ 4 տարվա զարգացման ծրագրի պլաններին, մարզպետը նշեց, որ նոր նիշ պետք է սահմանվի եւ նախատեսված արդյունքներն ապահովելուց զատ՝ պետք է ավելացվի տնտեսական բաղադրիչի մեծությունը:  «Այսինքն, մենք պետք է կարողանանք հաշվարկել մեր տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, պետք է յուրաքանչյուր համայնք քարտեզագրել եւ յուրաքանչյուրի համար ունենալ ներդրումային քարտեզ, որպեսզի կարողանանք հետագայում մեր ներդրողներին առաջարկել որոշակի փաթեթներ: Այդ տեսակետից շատ խիստ կարեւորում եմ, մարզում բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, հ/կ-ների, փոքր եւ միջին ձեռնարկատիրական ընկերությունների կողմից ակտիվ ու հրապարակային ձեւով առաջարկությունների ներկայացումը: Դա մեզ համար կլինի շատ արժեքավոր նյութ, հետագայում որպես ուղեցույց կարողանանք ներգրավենք մեր աշխատանքներում»,- հավելեց մարզպետը եւ կոչ արեց բոլորին առաջադրված խնդիրների նկատմամբ լինել ուշադիր: Առաջիկայում Սյունիքի մարզպետը համապատասխան աշխատանքային խմբով կայցելի Սյունիքի մարզի բոլոր համայնքներ՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին ու բարձրացված հարցերի վերաբերյալ հնարավոր լուծման առաջարկություններով հանդես գալու նպատակով:

aysorva-nist

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031