«Ես գտել եմ մի կարճ բանաձեւ, դա նպաստելն է Հայաստանում ազատ եւ որակյալ լրատվամիջոցների կայացմանը: 2 խնդիրներն էլ կարեւոր են, մեկն առանց մյուսի չի լինում»,-այսօր Երեւանի մամուլի ակումբի 18-ամյակին նվիրված ամենամյա մրցանակների հանձնման արարողության ժամանակ նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ օրն օգտագործում են տարվա հաջողությունների, արդյունքների ամփոփման համար: Ռազմավարական հաջողություն ունեն, այն արժեքները, որը ցանկացել են ներկայացնել եւ լրատվական դաշտին, եւ հանրային դաշտին, եւ իշխանությանն ու պետությանը, այն սկզբունքները, որոնցով պետք է ղեկավարվի, կազմավորվի լրատվամիջոցների աշխատանքը, ընդունվել է:
Մրցանակները 4-ն էին` Վալերի Այդինյանի անվան մրցանակ «ԱրմՔոմեդի» երգիծական հաղորդմանը՝ ընտրությունները քաղաքական սատիրայով արտացոլելու համար, Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանին՝ Միջին Արեւելքի իրադարձությունները Հայաստանի հանրությանը օպերատիվ ներկայացնելու համար, Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակ Սառա Անջարգոլյանին՝ 2013թ. ապրիլի 9-ի հետընտրական իրադարձությանը նվիրված «Մեր տղաների հետ» լուսանկարների շարքի համար եւ Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակ Արա Ղազարյանին՝ խոսքի եւ լրատվամիջոցների ազատության իրավական պաշտպանության համար:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ