Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ այսօր դարձյալ բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ ի պաշտպանություն ՌԴ-ում բեռնատարով վթարի ենթարկած եւ 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի:
Երեկ հավաքվածները թարմ ծաղիկներ եւ մոմավառություն էին կազմակերպել՝ հարգելով 18 զոհերի հիշատակը, որից հետո վանկարկումներով պահանջել հանդիպում հյուպատոսի՝ Վասիլի Կորչմարի հետ՝ «Корчмар, выходи»:
Aravot.am-ի հետ զրույցում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը պատմեց, որ այսօր նույնպես ակցիայի մասնակիցները պահանջել են, որ հյուպատոսը դուրս գա եւ հանդիպի իրենց հետ. «Բանը հասավ նրան, որ մի մեծ պաստառի վրա գրել էին «Պերսոնա նոն-գրատա» եւ փակցրեցին հյուպատոսարանի ցանկապատին: Ահագին ժամանակ դա կախված էր, գնալուց հետո նոր ոստիկանները փորձեցին հանել այդ պաստառը»:
Հյուպատոսն ակցիայի ընթացքում հետնամուտքով արագ նստել է իր մեքենան եւ կարելի է ասել փախել մարզպետարան: Լեւոն Բարսեղյանի գնահատմամբ՝ «Էլի փաստորեն չուզեց հանդիպել քաղաքացիների հետ: Մեզ տեղեկություններ են հասել, թե ինքն ընդհանրապես դժգոհում է նրանից, որ իբր ցուցարարները փակել են դռները, թույլ չեն տվել մարդիկ ելումուտ անեն, ինչը բացարձակ սուտ է: Իրենք ունեն տեսախցիկներ, որոնք գրում են այդ ամբողջ պատկերը, դրսում կանգնած հերթապահներ կան վերջապես, կան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, որոնք ներկայացել են: Այնպես չի, էլի, որ իր ասելով է եւ մենք փակել ենք հյուպատոսարանի ելումուտը: Բացի այդ, հյուպատոսարանն ունի մի քանի ելումուտ: Երկու մուտքերը փողոցի վրա են՝ չհաշված դարպասների մուտքերը՝ շենքի թիկունքի կողմից: Ցուցարարները որեւէ անկարգություն չեն արել»:
Կարդացեք նաև
Լեւոն Բարսեղյանը նաեւ պատմեց, որ երեկ ակցիայի ժամանակ մասնակիցները մի քանի ավտոմեքենա կանգնեցրել են կանգառն արգելող նշանի տակ՝ հյուպատոսարանի դիմաց: Ճանապարհային ոստիկանները եկել են եւ պահանջել են հանել մեքենաները. «Ասել ենք՝ չենք հանում, տուգանք եք գրում՝ տուգանեք, ինչ օրենքով հասնում է՝ արեք: Ասեցին, թե բա իրավունք չունեք օրենքով այստեղ կանգնեցնել, մենք ասացինք, որ գիտենք, որ օրենք չունենք, այստեղ բողոքելու ենք եկել, եթե ուզում եք՝ տուգանեք մեքենաները»: Մինչ այսօր որեւէ տուգանք չի կիրառվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Գալա» հեռուստաընկերության
Գյումրին միշտ էլ հայտնի է եղել իր թասիբով: Երբ որոշեցին որ պետք է Հայաստանի հերն անիծել, Գյումրիի գլխին երկրաշարժ սարքեցին: Թասիբով մարդկնաց գլխին սարքելով երկրի ողնաշարը փորձեցին կոտրել: Բայց դե թալանված օգնության, անտուն, ու սոված մնալուց նվաստացման էֆֆեկտն էլ չեր կարող երկար տևել: ՈՒ հիմա զարմանալի չի թե որտեղ են հայ մարդու թասիբի համար կանգնում: