Լրահոս
Օրվա լրահոսը

«Freedom House»-ի զեկույցը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում

Հուլիս 18,2013 17:45

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իր 2013 թվականի երկրորդ եռամսյակային զեկուցում, որը վերաբերվում է Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումներին, ներառել է նաեւ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2012թ տարեկան զեկույցը, որում անդրադարձ կա Հայաստանում խոսքի ազատությանը:

«Freedom House» -ն անդրադառնալով աշխարհում խոսքի ազատությանը, նշել է, որ ԶԼՄ-ները գնահատվել են 1-100 միավոր ընդգրկող սանդղակով, ըստ հետեւյալ խմբերի՝ ազատ (1-30 միավոր), մասամբ ազատ (31-60միավոր), անազատ (61-100 միավոր), այսինքն` որքան քիչ են միավորները, այնքան բարձր է ազատ լինելու մակարդակը: Գնահատականները տրվել են երեք չափանիշով. հաշվի են առնվել օրենսդրական, քաղաքական եւ տնտեսական միջավայրերը, որոնցում գործում են ԶԼՄ-ները: Արդյունքների գումարի հիման վրա ձեւավորվել է վարկանիշային սանդղակ՝ ուսումնասիրված 197 երկրի համար: Պարզվել է, որ դրանցից 63-ում՝ ԶԼՄ-ները համարվել են ազատ, 70-ում՝ մասամբ ազատ եւ 64-ում՝ անազատ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նշում է, որ ըստ այս հետազոտության արդյունքների՝ 2012 թվականին հայաստանյան ԶԼՄ-ները գնահատվել են որպես անազատ, ինչպես եւ նախկինում, թեեւ վարկանիշային միավորը 61 է եղել 2010 եւ 2011 թվականների 65-ի փոխարեն:

Նշվում է նաեւ, որ իրավիճակի փոփոխությունը, կազմակերպության կարծիքով, պայմանավորված է եղել նրանով, որ խորհրդարանական ընտրությունների լուսաբանումն ավելի հավասարակշռված է եղել՝ նախորդ տարիների ընտրարշավների համեմատ, ինչպես նաեւ ավելի քիչ են եղել ճնշումներն ու բռնությունները լրագրողների նկատմամբ:

Ըստ «Freedom House»-ի զեկույցի՝ ընդդիմադիր կուսակցությունները այս քարոզարշավի ընթացքում մեծապես օգտագործել են առցանց լրատվամիջոցները, իսկ նախորդ տարվա համեմատ՝ նկատելիորեն կրճատվել են վիրավորանքի եւ զրպարտության գործերը՝ ԶԼՄ-ների ներգրավվածությամբ:

Պատրաստեց՝ Եվա ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031