Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանկի հաճախորդները չեն տուժել հաքերային հարձակման հետեւանքով

Հուլիս 18,2013 17:27

Երեկ հրապարակվեց հայկական կայքերի մի ամբողջական ցուցակ,  որոնք նախորդ գիշեր հաքերային հարձակման էին ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Դրանց թվում էին բանկերի, լրատվական, տեղեկատվական եւ այլ կազմակերպությունների պաշտոնական կայքէջեր:

Տուժածների շարքում էր նաեւ Զարգացման հայկական բանկը, որից էլ  Aravot.am-ը փորձեց ճշտել՝ չե՞ն տուժել արդյոք հաճախորդները, որոնք անձնական հաշիվներ ունեն այնտեղ: Բանկի IT ոլորտի մասնագետների փոխանցմամբ` կայքի վրա հաքերային հարձակման մասին տեղեկացել էին երեկ առավոտյան ժամը 9:00-ին, սակայն խնդիրը կես ժամվա ընթացքում կարգավորվել է, կայքը սկսել է նորմալ աշխատել:

Նրանք նաեւ հավաստիացրին, որ իրենց հաճախորդները այդ հարձակումից չեն տուժել, նրանց անձնական հաշիվների հետ կապված ուրեւէ խնդիր չի առաջացել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031