Իրավաբան Ռուբեն Այվազյանն անցյալ տարվա մայիսի 26-ին հաղորդում էր տվել ոստիկանության Կենտրոնական բաժնում, որ մայիսի 12-ին հայրը՝ Լև Այվազյանը, մահացել է թիվ 3 կլինիկական հիվանդանոցում՝ պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու հետևանքով:
Ինչպես տեղեկացրել էինք, դեպքի առթիվ 08.06.2012թ.-ին հարուցվել էր քրեական գործ: Նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Լ. Այվազյանի բուժման տարբեր փուլերում բժշկական անձնակազմի կողմից որևէ բացթողումներ կամ խախտումներ չէին հայտնաբերվել:
Ռուբեն Այվազյանն այնուհետև միջնորդել էր նշանակել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն և նշանակվել էր կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: «Այդ փորձաքննության եզրակացության համաձայն էլ, Լև Այվազյանի բժշկական օգնության և սպասարկման ընթացքում բուժաշխատողների կողմից նրա մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ գտնվող սխալներ, բացթողումներ կամ խախտումներ թույլ չեն տրվել: Լ. Այվազյանի նշանակված բուժումը եղել է գիտականորեն հիմնավորված, Եվրոպական սրտաբանների ասոցիացիայի ուղեցույցներին համապատասխան և ուղղված է եղել հիվանդի ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերմանը»,-Aravot.am-ին տեղեկացրեց կլինիկական հիվանդանոցի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանը::
Հիշեցնենք, որ իրավաբան Ռուբեն Այվազյանը անցյալ տարվա մայիսի 22-իև եւ հուլիսի 4-ին «Վարկած» մամուլի ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ մեղադրեց հիվանդանոցին և հիվանդանոցի բուժանձնակազմին` իր հոր առանձնապես դաժանությամբ սպանության մեջ, որ բժիշկները պատշաճ բժշկական օգնություն չեն ցուցաբերել իր հորը:
Կարդացեք նաև
Փաստաբան Մուրադ Ասրյանը տեղեկացրեց, որ հիվանդանոցն իր գործարար համբավը պաշտպանելու համար հայցային պահանջ է ներկայացրել Ռուբեն Այվազյանի դեմ:
Ձեր թերթը միակ թերթն է ՀՀ-ում, որ ակնհայտ հովանավորում է մարդասպան բժիշկներին: Իմ մոտ առկա է որոշ փորձագետների եզրակացություններ, ինչը հիմնավորում իմ պահանջը: Ոչինչ, մի օր Ձեր լրագրողին բաժին կհասնի այդ բժիշկը: Թող ատամներով պաշտպանի իրենց: Ինչն է պատճառը, որ քրեական գործի քննությունը դատական վարույթում չի լուսաբանում, այլ նշում է միայն կողմնակալ քննիչի ապօրինի որոշումը: Մինչ այդ էլ Ձեր լրագրողը հրապարակում էր նախաքննության գաղտնիք համարվող նյութեր: