Եթովպացի միջին տարածությունների վազորդուհի, Աթենքի օլիմպիական խաղերի մասնակից Մեսկերեմ Լեգեսսեն Հեմդեն քաղաքի ռեստորաններից մեկում կորցրել է գիտակցությունը: Մարզուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է, տեղեկացնում է ESPN-ը:
26-ամյա մարզուհին գտնվում էր հղիության 9-րդ ամսում: Բժիշկներին հաջողվել է երեխայի կյանքը փրկել: Վազորդուհու մահվան պատճառի մասին ոչինչ չի ասվում:
Մեսկերեն Լեգեսսեն Աթենքի օլիմպիական խաղերում 1500 մետր վազքում զբաղեցրել էր 12-րդ տեղը եւ եզրափակիչ չէր մտել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ