Ամերիկացի հանրահայտ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Մախաչկալայում «Անժի-Արենա» ստադիոնի բացման առիթով կազմակերպված համերգին մասնակցելու համար կազմակերպիչներից լրացուցիչ երկու զրահաբաճկոն է պահանջել:
Կյանքի անվտանգության համար անհանգստանալու պատճառ եղել են Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող ահաբեկչությունների մասին CNN-ի ռեպորտաժները:
«Անժի» ՖԱ տնօրենների խորհրդի անդամ Կոնստանտին Ռեմչուկովը «Россия-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ երգչուհու պահանջը բավարարվել է:
«Անժիի» սեփականատեր, միլիարդատեր Սուլեյման Քերիմովը ֆուտբոլային ակումբի տնային նոր ստադիոնի բացմանը հրավիրել էր արտասահմանյան եւ ռուս այնպիսի ճանաչված կատարողների, ինչպիսիք են Շերը, Ֆլոու Ռայդը, «Ալաբինա» խումբը, Նանի Բրեգվաձեն, Նիկոլայ Բասկովը, «Դիսկոտեկա Ավարիա» խումբը: Ստադիոնի բացման արարողությանը ներկա են եղել նաեւ Ժան-Կլոդ Վան Դամը եւ ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն:
Կարդացեք նաև
«Անժի-Արենայի» բացումը եղել է հունիսի 1-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ