Հուլիսի 17-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ Աղնջաձոր գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ-ում «Կրայսլեր» մակնիշի 55 ՏՏ 777 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1979 թ. ծնված Արմեն Գևորգյանը, ուղևորներ` 1985 թ. ծնված Մարիա, 2008 թ. ծնված Օֆելյա, 2007 թ. ծնված Արսեն և 2005 թ. ծնված Սոս Գևորգյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` Արմեն Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է, մյուսներինը` բավարար:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
ԱԻՆ