Հուլիսի 17-ին, ժամը 09.56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան 44 հասցեում՝ ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մոտ, սյուները շրջվել են ավտոճանապարհին` փակելով այն, կան վնասված ավտոմեքենաներ:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և ՃԿԿ արձագանքման խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է 2 երկաթյա հենասյուն, ինչից վնասվել է «Մանանդ» տաքսի ծառայությանը պատկանող «Դեյվու» մակնիշի Լ3172 պ/հ (վարորդ` Գ. Սահակյան) ավտոմեքենայի բեռնախցիկը: Պոկված մալուխներից վնասվել են նաև «Մերսեդես-Ե320» մակնիշի 35 OT 841 պ/հ (վարորդ՝ Ս. Սողոմոնյան), «ՎԱԶ-2109» մակնիշի 04 SO 372 պ/հ (վարորդ՝ Հ. Համբարձումյան), «Օպել Աստրա» մակնիշի 35 PS 619 պ/հ (վարորդ՝ Ի. Ստեփանյան) և «Կիա» մակնիշի 004 AO 01 պ/հ ավտոմեքենաների ներկաշերտը:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են սյուները:
Կարդացեք նաև
ԱԻՆ