Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսոր և քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Գևորգյանին օգնություն է անհրաժեշտ․ նա ծանր հիվանդ է (Տեսանյութ)

Հուլիս 18,2013 16:01

Լուսինե Գևորգյանը ռեժիսոր է, բազմաթիվ ֆիլմերի և հեղինակային հաղորդաշարերի հեղինակ: Լուսինեի ֆիլմերն ու հաղորդումները ժամանակին կարելի էր դիտել գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Իր բոլոր գործերը Լուսինեն նվիրել է հանրությանը․ դրանք կարելի է դիտել  YouTube-ում

Արդեն 10 տարի է՝ ինչ Լուսինեն ոչինչ չի նկարահանել, նա միայն գրում է և աշխատում իր լայնամետրաժ կինոծրագրերի վրա: Չնայած սոցիալական և առողջական վատ վիճակին, Լուսինե Գևորգյանն ակտիվ մասնակցում է քաղաքացիական կյանքին, ակտիվիստ է: Նա ակտիվ պայքարել է Մաշտոցի պուրակի և այլ հանրային տարածքների փրկության համար:

Լուսինեն երկար ժամանակ թուլության զգացում ուներ և չգիտեր այդ վիճակի պատճառը: Միայն այս տարվա մարտին համակարգչային տոմոգրաֆիան հայտնաբերեց, որ նա 10 տարուց ի վեր ապրում է մեկ երիկամով, այն էլ ունի ինֆեկցիա:
Լուսինեն հայտնվել է դժվար կացության մեջ․ ֆինանսների բացակայության պատճառով չի կարող պատշաճ բուժում ստանալ: Այսօր մտավորականի գոյությունը բախտի քմահաճույքին է մատնված:
«Օգնենք Լուսինե Գևորգյանին» նախաձեռնությունը աջակցության խնդրանքով դիմում է բոլոր հնարավորություն ունեցողներին:
Լուսինե Գևորգյանի հեռախոսահամարներն են՝ (091) 301 631, (010) 731 926:
ԱԿԲԱ բանկում բացված է հաշվեհամար՝
220253215960000 /ՀՀ դրամ/
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
հասցե՝ Երևան, Բայրոնի փող. 1
Ստացող՝ Լուսինե Գևորգյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ – https://www.youtube.com/watch?v=ZZbvkARz2LE

«Օգնենք Լուսինե Գևորգյանին» 
քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031