Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրալացի պատգամավորներին թույլատրվում է, բայց նրանք չեն զբաղվում բիզնեսով (Տեսանյութ)

Հուլիս 18,2013 15:50

«Մինչ քաղաքականությամբ զբաղվելը ես իմ անձնական բիզնեսն ունի, բայց երբ մուտք գործեցի քաղաքականություն, միանգամից դուրս եկա այդ բնագավառից: Կարծում եմ, որ պետական պաշտոնյան, քաղաքական գործիչը չպետք է միաժամանակ զբաղվի բիզնեսով և քաղաքականությամբ»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ընդունելի՞ է այն, որ քաղաքական գործիչները, պատգամավորները ներգրավված են բիզնես գործունեության մեջ, այսպիսի կարծիք հայտնեց Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Ավստրալիա բարեկամական հանձնախմբի նախագահ Ջոնաթան Օդեյը:

Նա պատմեց, որ իր ընկերներից շատերը չթողեցին բիզնես գործունեությունը, քանի որ սկզբունքորեն այլ դիրքորոշում ունեին: Սակայն ըստ ավստրալացի պատգամավորի` գալիս է մի պահ, երբ միաժամանակ բիզնես ոլորտում և քաղաքականության մեջ ներգրավվելու դեպքում առաջանում է շահերի բախում:

Հետաքրքրվեցինք` Ավստրալիայի օրենսդրությամբ թույլատրվո՞ւմ է պատգամավորին զբաղվել բիզնես գործունեությամբ: Ջ. Օդեյը պատասխանեց. « Այդ առումով արգելքներ չկան: Դա հնարավոր է, եթե, իհարկե, այդ գործունեությունը հակասության մեջ չի մտնում ազգային օրենսդրության հետ: Մեր երկրի պրակտիկան ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր զբաղեցնում են պետական պաշտոններ, կամ հիմնականում չեն զբաղվում գործարարությամբ, կամ կտրականապես դեմ են այդ գործունեությունը գուգահեռել քաղաքականությանը: Պատճառն այն է, որ քաղաքականությամբ և բիզնես գործունեությամբ զբաղվելու պարագայում կարող են առաջանալ պոտենցիալ խնդիրներ կոռուպցիայի, շահերի բախման և այլ ռիսկային հարցերի հետ կապված»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031