Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյանը՝ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի եւ «Ոսկե ծիրանի» մասին

Հուլիս 18,2013 15:45

«Բացարձակ անտարբերության չմատնվեց, պարզապես, այստեղ ուղղակի մի քանի բան պետք չէ խառնել իրար: Այն, ինչ-որ անում էր Գեորգի Վանյանը, դա ադրբեջանական ֆիլմերի փառատոն էր: Այսինքն, զուտ ադրբեջանական կինոներ էին, եւ այդ փառատոն կոչվածն էլ անցկացվում էր Մարաղայի ցեղասպանության օրերին, Ցեղասպանության տարելիցի նախաշեմին: Դա անբարոյականություն էր: Այսինքն, մենք չունեինք ինչ-որ բան փառավորելու կամ տոնելու՝ Հայաստանի հետ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ անցյալ տարի Գեորգի Վանյանի նախաձեռնությունը՝ ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու վերաբերյալ ,այդքան բուռն ընդունվեց, հեղինակը քննադատությունների ու պարսավանքների, պիտակավորումների արժանացավ, անգամ ծեծկռտուքներ ու քաշքշուկներ եղան, բայց ընդամենը մի քանի օր առաջ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում ներկայացված ադրբեջանական ֆիլմը առավել մեղմ վերաբերմունքի արժանացավ:

Հիշեցնենք, որ Վանյանի նախաձեռնության մոլի ընդդիմախոսներից եւ հակաքայլերի նախաձեռնողներից մեկն էլ մեր զրուցակիցն էր:

Տիգրան Քոչարյանը «մի քիչ լուրջ» չի համարում այս երկու իրադարձությունների համեմատությունը, քանի որ, ըստ նրա, դրանք տարբեր գաղափարախոսություններ են կրում: Նաեւ նկատում է, որ «Ոսկե ծիրանի» ղեկավարությունն էլ այդ ֆիլմը փորձում է ներկայացնել, որպես ադրբեջանցի կինոռեժիսորի նկարահանած գերմանիական ֆիլմ. «Այսինքն, գրված չէ, թե հեղինակն ով է: Գրված է հեղինակը՝ Գերմանիա: Իրենք էլ են փորձում ինչ-որ կերպ խուսափել պատասխանատվությունից»:

Ինչեւէ, անգամ այս պարագայում, մեր զրուցակցի կարծիքով, «Ոսկե ծիրանը» դարձավ ոչ թե արվեստի փառատոն, ինչպես որ հավակնում էր, այլեւ քաղաքականացված ակնհայտ երանգներ է տեսնում. «Ինչ-ինչ հարցեր Հայաստան բերելու, այստեղ պրոպագանդելու, անտեղի հանդուրժողականություն սերմանելու: Փառատոնի ղեկավարությունը, որը պնդում է, թե արվեստում քաղաքականություն չպետք է լինի, նրանք դրանից դուրս են եւ այդ պնդումներն առնվազն սուտ են, որովհետեւ, 2009 թվականից, երբ սկսեցին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման քայլերը, միանգամից «Ոսկե ծիրանում» հայտնվեց հայ-թուրքական պլատֆորմ: Եվ 2009 թվականից չի եղել մի տարի, որ թուրքական որեւէ ֆիլմ, որեւէ մրցանակ չստանա: Նույնիսկ հատուկ մրցանակներ են շնորհվում ֆիլմերի, որոնք գեղարվեստական ոչ մի արժեք չունեն: Իսկ այս տարի ընդհանրապես խայտառակություն էր…Ես չգիտեմ, իրենց նպատակը ո՞րն է, բայց ակներեւ է, որ քաղաքականությունը մտել է կինոարվեստ: Իմ կարծիքով, «Ոսկե ծիրանն» այլեւս չունի այն արժեքը, որն ի սկզբանե նախատեսվում էր ունենալ: Դա այլեւս ինչ-որ քաղաքականացված միջոցառում է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031