Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Վարդան Ղուկասյանի դեմ դեռ քրգործ չի հարուցվել»

Հուլիս 18,2013 14:44

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական նախորդ նիստի ժամանակ Վարդան Ղուկասյանը վիրավորանքներ էր հնչեցրել, ներկաների հանդեպ անհարգալից էր եղել եւ փաստաբանին կոչել «դեւ»՝ ասելով, որ չի պատասխանի նրա հարցերին:

Մամուլում լուրեր էին տարածվել, որ այդ կապակցությամբ Գյումրիի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: Սակայն Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ վիրավորանքների համար ինքը դիմել է դատախազություն՝ քրեական գործ հարուցելու Վարդան Ղուկասյանի դեմ, բայց դեռ գործ չի հարուցվել:

Մեր հարցին՝ այն կապակցությամբ, որ դատարանի միջանցքում նաեւ հրմշտոց էր եղել, Վարդան Ղուկասյանի կողմնակիցները հարվածել էին ամբաստանյալի հորը՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին, գործ չի՞ հարուցվել՝ Լուսինե Սահակյանն ասաց. «Հիմա նյութեր ենք նախապատրաստում: Ինքը հիվանդանոցում է, քանի որ նա դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է, բացատրություններ չի կարող տալ»:

Հիշեցնենք, որ Սամվել Սարգսյանը դատական այդ նիստից հետո նախաինֆարկտային վիճակում տեղափոխվել էր Գյումրիի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031