Հուլիսի 14-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ձեռքի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1950 թ. ծնված Ռաֆայել Դ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը, մանգաղը սրելու ժամանակ:
Հուլիսի 17-ին, ժամը 15.30-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հուլիսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սարատովկա գյուղում, Ռաֆայել Դ.-ն միջամտել է համագյուղացիներ 1966 թ. ծնված Ռոմիկ Դ.-ի և 1949 թ. ծնված Ռազմիկ Ա.-ի վիճաբանությանը, որի ընթացքում վերջինս դանակով հարվածել է Ռոմիկ Դ.-ի ձեռքին և պատճառել վնասվածք:
Ռոմիկ Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Վերջինս հրաժարվել է հաղորդում տալուց:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռազմիկ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն