Տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով թանկանալու հ/կ-ների կանխատեսումները պարոն Բեգլարյանը չմեկնաբանեց
Aravot.am-ի հարցին, թե արդեն կանխատեսումներ կան, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով թանկանալու է, ինչպես կմեկնաբանի, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, ո՞րտեղից կանխատեսեցիք: Այսօր պարոն Բեգլարյանը ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանձնաժողովը դեռ աշխատում է եւ որ վերջնական արդյունքները կներկայացնեն, իսկ թե երբ, պարոն Բեգլարյանը ժամկետներ չնշեց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ