Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Կարախանյան. «Հրաչյա Հարությունյանին հագցրել են բուժքրոջ խալաթը»

Հուլիս 18,2013 13:05

Պոդոլսկում տեղի ուենցած ողբերգական ավտովթարի և հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի  շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Մոսկվայի«Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ:

 Պարոն Կարախանյան, Հրաչյա Հարությունյանին դատարան կնոջխալաթով բերելուց հետո Հայաստանում հակառուսական տրամադրություն առաջացավ, նույնիսկ դեսպանատան մոտ ցույց եղավ։ Ռուսաստանում հայ համայնքը ներկայացնող կազմակերպություններն ի՞նչ գործունեություն են ծավալում և առհասարակ այս ամենի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

– Իրականում, իհարկե մեծ ողբերգություն է տեղի ունեցել, մահացել է 18 մարդ, հարուցվել է քրեական գործ, հետաքննությունն է տեղի ունենում. այս իրավիճակում պետք է ցավակցել մահացածների ընտանիքներին, մարդիկ ընդհանրապես մեղավոր չէին: Պետք է հասկանալ, որ նրանք իրենց համար հանգիստ գնում էին ավտոբուսով, և հանկարծ այդպիսի բան է տեղի ունենում, մոտ 60 մարդ էլ տարբեր մարմնական վնասվածք են ստացել։ Մենք, ինչքան հնարավոր է, պետք օգնենք, որպեսզի ճշմարտությունն արագ բացահայտենք:

Իհարկե, բոլոր ուժերը ներդրվում են, ես չեմ կարող չասել այն աշխատանքի մասին, որ համայնքային առանձին կազմակերպությունները կամ առանձին անհատներն անում են և նման իրավիճակենրում լավ կոնսոլիդացվում են, իհարկե՝ ուշ, այնուամենայնիվ կոնսոլիդացվում են: Բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ բոլորս մեղավոր ենք այն բանի համար, որ մեր հայրենակիցները Ռոսաստանի տարածքում են փորձում իրենց ապրուստը վաստակել և այս կարգավիճակում են: Ես չեմ ասում, թե ինչ թվեր են կրակում Հայաստանի միգրացիոն ծառայությունները՝ արտագաղթի հետ կապված, բայց ինչ որ մեր աչքով ենք տեսնում՝ այն ավտոբուսները, որ գալիս, եկեղեցու բակում են կանգնում… օդանավակայաններից էլ գալիս են ու գալիս. իսկապես սարսափելի է: Իրենք ասում են՝ ժողովուրդ ջան ուղղակի գալիս ենք, չգիտենք աշխատանք կա, չկա, ոստիկանությունն ինչ կանի՝ ամեն ինչի համաձայն ենք, մենակ գնանք Հայաստանից:

Այս արտահոսքերի տեսակետից, մանավանդ՝ Մոսկվայում ժողովուրդը (հարցը հայերի ուղղակի էմիգրանտների անկանոն հոսքերի հետ չի կապված) մտահոգություն է հայտնում, քանի որ գալիս են տարբեր ժուլիկներ և այլն: Իրավիճակն այստեղ լարված է. և՛ Միջին Ասիայից, և՛ Անդրկովկասից գալիս են Մոսկվա և ընդհանրապես Ռուսաստան, դրա համար էլ այս իրավիճակում հնարավոր չէր լինի, որ կենցաղային հակակրանքը ոչ լեգալ էմիգրանտների նկատմամբ չլիներ: Բնական է նաև, որ կան ուժեր, որ ամեն պատեհ-անպատեհ առիթ կօգտագործեն ներքին հակակրանքը բորբոքելու համար՝ ասելով, թե մեր հացն են ուտում և այլն: Տարբեր թղթակիցներ են պատեհ-անպատեհ մեկնաբանություններ հնչեցնում՝ բառաչելու հետ կապված և այլն:

Սովորաբար մահվան դեպքեր չեն լինում, տեղացիներ չեն զոհվում, բայց պատկերացրեք՝ Հայաստանում գար Հյուսիսային Կովկասից ինչ-որ մեքենայով մի վարորդ և մարդ սպաներ: Կարո՞ղ է այդ բորբոքվածության ալիքը Հայաստանում չլիներ, իհարկե՝ կլիներ:

 – Բայց դա պատճա՞ռ է՝ տղամարդուն կնոջ խալաթով դատարան բերելու համար։

 – Բժիշկների անուններ չեմ ուզում նշել, բայց կասեմ հետևյալը՝ այդ մարդուն ծանր վիճակով հիվանդանոց են հասցրել, և այդ իրավիճակում՝ երբ բերում են ապակե բեկորներվ, ոտքը վնասված, եղած հագուստը հանում-լվանում են: Հ. Հարությունյանին առաջին օգնություն է ցույց տրվել, եթե այդ առաջին օգնությունը չլիներ, այսօրվա դրությամբ նրան չէիք տեսնի այն լուսանկարներով, որ տարածվել է լրատվական կայքերում: Այնուհետև փորձել են կապվել բարեկամների, հարազատների հետ: Ես շատ լավ գիտեմ, այդ հիվանդանոցում բուժվել եմ և տեղյակ եմ, թե այնտեղ ինչ է արվում, ինչպես են աշխատում: Նրանք վստահեցնում են, որ ընդհանրապես ոչ մի կապ չեն կարողացել բարեկամների հետ հաստատել: Շատ ավելի ուշ իմացել են, որ Հայաստանի քաղաքացի է: Չխոսեմ էլ դեսպանատան աշխատակիցների մասին՝ նման ցածր դիվանագիտական կորպուս՝ ես արդեն 20 տարի է Ռուսաստանում եմ՝ չեմ հիշում, գնալով ավելի ներքև ու ներքև են գլորվում: Չկարողացան Հայաստանի քաղաքացիների համար այստեղ նվազագույնն ապահովել, մեռանք ասելով՝ բազաներ է պետք ստեղծել միգրանտների համար, բայց՝ անարձագանք: Իրենց անտեղյակությունը… ինչ ասեմ՝ Կիրգիզիայի դեսպանատանն ավելի լավ կիմանան հայերի հետ ինչ է կատարվում, քան Հայաստանի դեսպանատանը: Ինչևէ, բժիշկներն ինձ բացատրեցին՝ շոր չկար, չգիտեինք ինչ անեինք, եկան-ասացին դատարան է գնում, իրենք էլ սրսկումներ են արել, որովհետև Հարությունյանի մոտ շոկային իրավիճակ է եկել, հոգեկան խանգարման մեջ է ընկել, այդ մարդը խոսելու ունակությունը կորցրել էր։ Ու երբ ասել են՝ դատի պետք է տանեն, բժիշկները հետ են բերել այդ իրավիճակից սրսկումներով, ու քանի որ ձեռքի տակ շոր չի եղել, խալաթն են հագցրել՝ բուժքույրի մակարդակով ստեղից-էնտեղից գտել են: Երևի չի էլ իմացել՝ ում է տալիս, ինչի համար: Բուժքույրը մաքուր խալաթ է տվել, հագցրել են: Ասում են՝ կարող ենք ներողություն խնդրել, այստեղ միտումնավոր բան չկար, այդ պահին խանութից չէին կարող շոր առնել, ոչ էլ սպասել, որ դեսպանատնից շոր բերեն: Բայց հենց դատարանում դատավորն է ասել՝ այս ի՞նչ վիճակ է. ուղղակի դատը չէին կարող հետաձգել: Ես չեմ ուզում ինչ-որ մեկին պաշտպանել, բայց այն ինչ որ օբյեկտիվ եղել է ասենք՝ միտումնավոր կանացի խալաթ չի հագցվել; Աշխատողը նույնիսկ չի էլ հասկացել՝ ում համար է տալիս, ասել են՝ արագ դատը սկսվում է, հագցրել, տարել են:

Այստեղ ցույց անել Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ ինչի՞ համար։ Ռուսաստանն ընդհանարապես կապ չունի: Նույնիսկ քննիչն է ասում, որ մարդկայնորեն նայելով տեսան, որ նա մարդասպան չէ, ինձ էլ ասում են՝ ի՞նչ անեինք, այդքան կարճ ժամանակում նորմալ շոր որտեղի՞ց գտնեինք… Կարախանյան, դու էլ այստեղ չէիր գայիր վերնաշապիկդ հանեիր, հագցնեիր: Ի՞նչ եք հարձակվել, ես ասում եմ այն, ինչ տեղի է ուենցել, մնացածը սխալ մեկնաբանություններ են: Եվ պետք է քննություն ընթանա, պարզեն ինչ է իրականում տեղի ունեցել, ով է մեղավոր, անսա՞րք է եղել մեքենան, թե՞ ոչ։ Ընկերությունն է այդպես տրամադրել, այստեղ ով է համարանիշ տվել այս ամենը շատ կարևոր հանգամանքներ են: Ձեր միջոցով էլ ևս մեկ անգամ դիմում եմ այն բոլոր մեքենաներին, որ այդ պահին ետևից են գնացել, թող տրամադրեն իրրենց վիդեոնյութերը, թեկուզ՝ հոնորարով, բայց դա շատ կօգնի քննությանը:

Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Нарек says:

    ՄԻ ԲԱՆ ՃԻՇՏ ԱՍԱՑ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԷ, ԱՅԴՔԱՆ ՀԱՅ ՍՊԱՆՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՀՈՂԻ ՎՐԱ,, ՈՎ ԽԱՌՆՎԵՑ ? ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԴԱՐՁԵԼ Է ԴՈՒՔՅԱՆ, ՈՐՏԵՂ ՎՃԱՐՈՎԻ ԲԻՈ-ԶՈՒԳԱՐԱՆ , ՏԱՏԻԿԻ ԲՈՒՏԿԱ ԿԱՖԵ ԶՈՆՏԻԿ ՈՒ ՀԱՍԱՐԱԿ ԷՏԻԿԱՅԻՑ ԶՈՒՐԿ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ:
    ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՄՆԱՑԱԾԻՆ, ԱՊԱ ՆԿԱՏՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՄԵՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԱՐԴԵՆ ԼՍԵԼԵՆՔ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻՑ: ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՊՃԵՊՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՀԻՄՆ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ ՄԱՐԴԸ ԳՏՆՎՈՒՄ ԷՐ ՇՈԿԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ, ՆՐԱ ԱՌՈՂՋԱԿԱՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ, ՈՐՊԻՍԶԻ ՆՐԱՆ ՔԱՐՇ ՏԱՆ ԴԱՏԱՐԱՆ: ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒՑ ՊԵՏՔ Է ՆԱև ԼԻՆԵՐ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԸ, ՈՐԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԴԻՆ ՊԵՏՔ ԴԻՄԵԻՆ ԱՅԴ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ , ՈՐՊԻՍԶԻ ՀԱԳՈՒՍՏ ԲԵՐԻ: ԲԱՅՑ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԱՅԴ ՀԱՊՃԵՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՐՈՎ ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ ՆՐԱ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՍԵԼ:
    ՈՒՂՂԱԿԻ ՊԵՏՔ ԷՐ ՔԱՆԻ ԽԵՂՋ ՄԱՐԴԱ ԸՆԳԵԼ ՁԵՌՔԵՐԸ , ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵՆ ՍՏՈՐԱՑՆԵՆ ՈՒ ԷՏԱՊ ԱՆԵՆ:
    ՀԱՐԳԵԼԻ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ ԻՍԿ ԻՆՉՈՒ ՆՄԱՆ ՀԱՊՃԵՊՈՒԹՅՈՒՆ ՉԵՐ ՆԿԱՏՎԵԼ ԵՐԲ ԴԱՏՈՒՄ ԷԻՆ ԱՅԴՔԱՆ ՏԵՐՐՈՐԻՍՏՆԵՐԻՆ, ԲԱՆԴԻՏՆԵՐԻ ՈՒ ԻՍԿԱԿԱՆ ԱՎԱԶԱԿՆԵՐԻ?

  2. Համլետ says:

    ՌԴ-ում ՀՀ Դեսպանատունը ղարաբաղյան հանցագործ կլանի հայաստանյան մասնաճյուղն է:Էդ առնետաբունը զբաղված է միայն մեր հայրենակիցներին կլպելու գործառույթով:Ով չի հավատում,թող մտնի այդ էջն ու այնտեղի գնացուցակներն համեմատի մեր հարևան երկրի դեսպանատան գնացուցակների հետ…Մեկ անգամ այդ քուչի բազարն հիշեցնող դեսպանատուն կոչվող վայրն այցելողը երկրորդ անգամ դժվար թե այնտեղ գնա…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031