Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնել իրականության երանգները

Հուլիս 18,2013 13:01

«Ռոսիա» հեռուստաընկերության «Վեստի» լրատվական ծրագրի թղթակից Օլգա Սկաբեեւայի ռեպորտաժը Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթարի մասին իրավամբ առաջացրել է հայաստանցիների զայրույթը: Այդ նյութը դասական օրինակ է, թե ինչպես չի կարելի է ռեպորտաժ պատրաստել, մասնավորապես, հաշվի առնելով, որ մենք՝ լրագրողներս, ոչ դատավոր ենք, ոչ էլ դատախազ, եւ նույնիսկ եթե լրագրող չես, ապա պիտի հաշվի առնես, որ ռասիզմը եւ այլատյացությունը արգելված են ՌԴ օրենքներով: Իհարկե, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ չհասկանա՝ օֆիցիոզ հեռուստաալիքի լրագրողը «ինքնաբուխ ձեւով» նման ռեպորտաժ չէր սարքի, եւ եթե նրան հրահանգեին «ապացուցել», որ հայերն աշխարհի լավագույն ազգն են, ապա այդ աղջիկը նույն խանդավառությամբ դա կաներ: Ի դեպ, նույն լրագրողին Ռուսաստանի իշխանություններն օգտագործում են այդ երկրի ընդդիմությանը «քլնգելու» համար: 
Եվ կրկին ստիպված եմ փաստել, որ դա զուտ ռուսաստանյան երեւույթ չէ, ու այդ կարգի «լրագրությունը» ծաղկում է նաեւ Հայաստանում: Տվյալ դեպքում այնքան էլ կարեւոր չէ՝ նման ձեւով աշխատող լրագրողներին Բաղրամյան 26-ից կամ ընդդիմադիր կուսակցությունների «պոլիտբյուրոներից» ուղղակի վարձատրո՞ւմ են, թե՞ այդ տեղերում պարզապես այնքան են լվանում հեղինակների ուղեղները, այնքան են «սրսկում» որոշ գաղափարներ, որ նրանք արդեն «ավտոպիլոտով» են սարքում իրենց «սկաբեեւյան» ոճի նյութերը:
Ո՞րն է իրականության նման մատուցման գլխավոր առանձնահատկությունը: Ոչ մի անձի, ոչ մի երեւույթի, ոչ մի փաստի մեջ չտեսնել որեւէ երանգ եւ որեւէ ճյուղավորում: Օրինակ՝ եթե մարդը «դրական հերոս» է, ապա բացառվում է, որ նրա կամ նրա արտահայտած մտքերի մասին որեւէ քննադատական բառ գրվի: Եվ հակառակը՝ եթե նա հակահերոս է, ապա արգելվում է ոչ միայն մտածել, որ նա կարող է ինչ-որ դրական դրսեւորում ունենալ, այլեւ թույլ տալ արտահայտել նրա եւ նրա կողմնակիցների կարծիքը: Ասենք, եթե նույն Օլգան (զուտ տեսականորեն ենթադրենք) ցանկանա ի պատասխան այստեղ հնչած քննադատության «Առավոտում» ինչ-որ բան գրել (կոռեկտության սահմաններում, իհարկե), ապա ես առանց վարանելու նրան տարածք կտրամադրեմ: Ոմանք գուցե կասեն, որ ես ռուսական շովինիզմի խոսափող եմ՝ նա ո՞վ դարձավ, որ հայկական թերթում բան գրի եւ այլն: Բայց եթե ես էլ այդպես մտածեմ, ուրեմն Օլգայից ոչ մի բանով չեմ տարբերվի: Ի դեպ, չեմ տարբերվի նաեւ այն դեպքում, եթե այդ կնոջ հասցեին հայհոյանքներ գրեմ, ինչպես որ դա գրեթե բոլոր հայ օգտատերերն են անում համացանցում:
Գործընկերներիս եւ ընթերցողների մեծ մասը, հավանաբար, ինձ հետ համաձայն չեն լինի: Բայց կարծում եմ՝ եթե դու «սկզբունքորեն» հրաժարվում ես տեսնել իրականության երանգները, դու չես կարող այդ իրականությունը հասկանալ: Իսկ ինչպե՞ս պիտի պատմենք մեր ընթերցողներին կամ հեռուստադիտողներին այն բաների մասին, որոնք ինքներս չենք հասկանում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Ամեն դեպքում, ռուսները բաց չեն թողնում առիթը մեզ նվաստացնելու. քցելու համար, դա ես համարում էմ ոչ թե նրանց մեղքն է՝այլ, ավելի շատ,՝մեր մեղքն է՝,նրանք մեզ համարում էն չափից ավելի «անատամ» ազգ ։Եթե կարողանում էն, օկտագործել մեզ իրենց նպատակների համար,ու հետո՝դեն նետեն, որպես՝ օկտագործած անձեռոցիկ։

  2. Armen Sarkissian says:

    Միանգամայն համաձայն եմ պ-ն Աբրահամյանի հետ: Միշտ հետաևում եմ Ձեր խմբագրականներին և պիտի ասեմ, որ համարյա միշտ համաձայն եմ Ձեզ հետ: Չհաշված որոշ դետալների, որոնք, ի վերջո, էական չեն:

  3. Զավեն Տատինցյան says:

    Պարոն Աբրահամյան,դպրոցս ավարտել եմ Մոսկոայում,Ռուսաստանի վերաբերմունքը հայերի նկատմամբ,գիտեմ:Ռուսաստանը,ինչպես նաև Հայստանը,օրենքի երկիր չէ,այդ պաճառով անիմաստ է խոսել սահմանադրության խախտումների մասին:Մենք չենք կարողանում նունիսկ մեր երկրում ստիպել իշխանություններին,հետևել սահմանադրությանը, ուր մնաց ռուս իրավապահներին ստիպենք հետևել օրենքի տառին: Եթե դատարան բերեին որևէ վտանգավոր ռեցեդիվիստի , դաժան մարդասպանի,որը առևանգել և սպանել էր երեխաներ և նրան ներկայացնեին դատարան այդ տեսքով,նույպես խախտելով նրա իրավունքները,այսպիսի մեծ աղմուկ չեր բարձրանա, Նույնիսկ շատերը համաձայն կլինեին այդպիսի օրենքի խախտման հետ:Սակայն երբ այդպիսի օրենք խախտում են մի մարդու հանդեպ, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում, չի խուսափում դատարանից, փախուստի փորձ չի կատարել,100 տոկոսով պարզ է, որ ոչ ի կանխամտածված հանցագործություն չի կատարել և գտնվում է սարսափլի հոգեկան ապրումների մեջ-դա արդեն անմարդկային վերաբերմեւնք է,այսինք -գազանային:Եվ եթե Ռուս չինովնիկները չդատապարտեն իրենց քայլերը կնշանակի ռուսական հարուստ մշակույթը և ռուսական հոգին որևէ կապ չունեն իրենց իշխանությունների հետ:

  4. Armine G says:

    Տվյալ դեպքում իրականությունը այն է որ հենց սկզբից առանց հիմնավոր ապացույցների, ռուսական եթերը հայ վարորդին անխնա կերպով մեղադրում է: Մինչդեռ ավտոբուսի վարորդի անունը – Ջամշիդ Ռաջաբով նույնպես ոչ ռուս – նույնիսկ չի էլ հոլովվում: Ցանկացած վթարի դեպքում բոլոր վարորդները պատասխանատու պետք է լինեն մինչև վերջնական որոշման կայացումը:

  5. Tigran says:

    Պարոն Աբրահամյան ենթադրենք թե այս դեպքը, աստված հեռու պահի, տեղի էր ունեցել Հայաստանում: Ես փորձեմ նկարագրեմ թե ինչ էր տեղի ունենալու, իսկ դուք փորձեք առարկել:
    ԵՎ այսպես դեպքից հետո, համաձայն եմ, առանց կանացի խալաթի, անմիջապես քննիչը որոշում էր ընդունելու կալանավորման, դատարանն էլ անմիջապես վճիռ էր կայացնելու: Հետո քննչական բաժանմունքի պետը, վերահսկողություն իրականացնող դատախազը և դատավորը միասին որոշելու էին այն գինը, որի վճարման դեպքում, մարդուն կարելի էր դատարանի դահլիճից ազատ արձակել: Դրանից հետո, հավաքվելու էին բարեկամներով, ազգականներով, ընկելու էին պարտքերի տակ, իսկ վարորդը պետք է վաճառեր երևի ամեն ինչ, նույնիսկ կարող է այդ գումարը այն չափի լինել, որ վաճառեր տունը: Դուք կասկածում եք, որ այդ գումարով ՌԴ-ում էլ կարելի է հարցերը լուծել առանց աղմուկ բարձրացնելու: Եթե խնդիրները մեր մոտ այսպես են լուծվում, ուրեմն ՌԴ-ը մեր հետ և առավել ևս մեր վարորդի հետ կարող է թույլ տալ վարվել ինչպես ուզում է, քանի որ հաշվի են նստում այն ժողովրդի հետ , որը կարողացել է ստեղծել ազատ, անկախ պետականություն, այսինքն կարողացել է ապահովել իր երկրի յուրաքանչյուր քաղաքացու ազատությունն ու անկախությունը, միայն այդ պետություններն են արժանի որ իրենց հետ հաշվի նստեն: Եթե դեպքը տեղի ունենար մեզ մոտ մենք այսքան աղմուկ կբարձրացնեինք ի պաշտպանություն վարորդին հաստատ իմանալով, որ իրա հետ վարվելու են վերը նկարագրված ձևով, իհարկե ոչ: Այնպես, որ պետք չի մեղադրել ՌԴ-ը, կամ այլ պետության, եկեք հասկանանք որ մեր վարորդի հետ տեղի ունեցածում մեղավոր ենք մենք բոլորս, ազգով, ժողովրդով, մեր պետությունով:

  6. Արմեն says:

    Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց…

    “Վերք Հայաստանի” Աբովյան Խաչատուր

  7. Համլետ says:

    Ռուսաստանը դա Ռուսաստանի կառավարությունը չէ,ինչպես նաև՝ Հայաստանը այժմյան բանդիտական կառավարությունը չէ…Պուտիններն ու սերժերը այսօր կան,վաղը չեն լինելու…Ծաղկավոր խալաթը Պուտինը հագցրել է Սերժին,որին նա լիարժեք արժանացել է իր անվողնաշար մարդուն յուրահատուկ վարքով…

  8. Hakob says:

    Ցավոք սրտի ժուռնալիստիկան ամենահզոր պրոպագանդիստական գործիքն է այսօր:

    Ամնեղ զոհեր կան… կյանքեր են կտրվել: անժամանակ:
    Ուղղակի ամոթ է, որ հայերս այդ մարդկային զոհերը ողբալու փոխարեն խալաթի համար ենք ողբում… իսկապես ողբալու:

    է ջհանդամը խալաթն էլ, էտ պատմությունն էլ, մլիցեք էլ, քննիչն էլ.. բան եք քթել, բան եք քննարկում…
    մի՞ թե դա է կարևորը:

    մի երկու անկապ ափսոսանքներ ու ցավակցությոթւներ, ու անմիջապես անցումներ դեպքի քաղաքական դիվիդենտների դաշտը:
    սա որ անում են քաղաքական գործիչները ու ժուռնալիստենրի մեծագույն մասը, դա արդեն սովորել ենք, համարելով որ նրանք “ծախու” են:
    բայց մնացած մասը՞ ինչու է դադարել ցավել ուրիշի ցավով: չէ՞ որ մեր համար շատ տարօրինակ է, երբ աշխարհը չի ցավում մեր ցավով:

    Հիմա ամնեաքիչը որ պետք է լիներ. դա էտ վարորդի վիճակով հետաքրքրվել էր, ուզում է նա հայ լինի, ուզում է անգամ հարազատ մարդ : նա կդիմանա, իրա ցավը ընդամենը հոգեբանական է:
    հենց հիմա , այդ վթարի հետ կապված կան լիքը մարդիկ, որոնք շատ ավելի անտանելի վիճակում են… ու ով գիտի, կարող է այդ նվաստացնող միջադեպը քիչ թե շատ զոհերի հարազատներին դուրս բերի այդ մեծագույն շոկից… հոգեբանորեն:
    բոլորս էլ մարդ ենք, ու այդ դեպքում մեծամասամբ մտածում ենք, որ անտանելի ցավը կսփոփվի միայն վրեժով:
    ուղղակի ամոթ է, որ այս դեպքը վերածվել է “մեծ քաղաքական” ակցիաների “արևմտամետ” “լիբերալների” կողմից :

    Հ.Գ. իմիջալյոց, “Առավոտը” որևիցէ լուր ունի՞, թե ինչ հոգեվիճակում է Պզոն:

    • ani says:

      Ու նաև շատ ամոթ ու անհասկանալի է, որ Ռուսաստանը այս ահավոր ողբերգության զոհերի մասին վշտանալու փոխարեն կենտրոնացել է վարորդի ազգության վրա և իր շովինիստական կրքերին է հագուրդ տալիս:

  9. Armine G says:

    Իրականությունը նաև այն է որ երբ ռուս է զոհվում, հայ վարորդին են մեղադրում: Իսկ երբ հայ է զոհվում, նորից հայ՝ այս անգամ զոհաված վարորդին են մեղադրում: Խնդրեմ կարդացեք նոր վթարի մասին, կրկին Ռուսաստանում:
    https://news.am/arm/news/163155.html

  10. Maxim says:

    Այդ իսկ պատճառով էլ Դուք արժանի եք՝ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ-ին վայել վերաբերմունքին:
    Ես հարգելով և ընդունելով բոլոր կարծիքները, կցանկանայի Համլետի մեկնաբաությանը ևս մի քանի
    ածականներ ավելացնել նրա նշած հերոսին,՝ -որին նա լիարժեք արժանացել է իր անվողնաշար
    մարդուն յուրահատուկ վարքով ………., -իսկ Հայաստանում,՝ այդ գավառական, հետամնաց, դեսպոտ, Երևանում ապրած տարիներին,՝ կիսաքաջց և անլվա, վրեժխնդիր լինող, կիսագրագետ, շողոքորթող, և դրա կարիքը չափազանց գնհատող, թրծված և կոփված ,,իր նախորդի հետ միասին,, մուսուլմանական բարքով ու վարքով, ոճռագործություններով, ու հրեշագործություններով
    զավթեցին,՝ ըստ էությամբ Հայոց թագովորության գահը, հավաքելով իրենց շուրջը, իրենց նմաններին
    և անառակաբարո իրենց վարքը թելադրելով ժողովրդին, ստեղծեցին՝ թաղի խուժանի համակարգ:
    Հասկացողի համար մահացու ցավալի է այս իրավիճակը, որը այս տականքները իրենց նմաններով
    վարակեցին երկիրը: Ես համոզված եմ, որ մոտ ժամանակում, գոնե այս երկուսը կստանան իրենց
    արժանի պարիժը, իսկ որից հետո հակառակ կողմով կնստեն նույն էշի վրա և կգնան այնտեղ, որտեղից որ հայտնվեցին՝ Հայաստանում: Հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի այն վիճակում, ինչ վիճակում եղել է անցիալ դարասկզբում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031