Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Այսօր մենք կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ չկան»

Հուլիս 18,2013 12:33

Հատված ԱԺ Եվրաինտեգրացման հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ հարցազրույցից: 

   –Կարելի՞ է ասել, որ ՀայաստանԵՄ հարաբերությունների «մեխը» ինտենսիվ տնտեսական համագործակցությունն է, այսինքն՝ տնտեսական բաղադրիչը գերակայում է քաղաքականի նկատմամբ։
   -Ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ Ասոցացման համաձայնագիրն ունի ոչ պակաս կարեւոր քաղաքական բաղադրիչ։ Այսօր մենք կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ չկան, արդարադատության համակարգը կայացած է, կառավարման համակարգը զերծ է կոռուպցիայից։ Ո՛չ։ Transparancy international միջազգային կազմակերպության վերջին զեկույցը կրկին ցույց տվեց, որ կոռուպցիան Հայաստանում ոչ թե նվազում է, այլ աճում։
Վիլնյուսից հետո պարզ կլինի՝ մենք ընտրում ենք եվրոպական ինտեգրման ճանապա՞րհը, մտնում իրական, ոչ թե դեկլարատիվ բարեփոխումների փուլ եւ դառնում եվրոպական համայնքի լիարժեք անդա՞մ, թե՞ շարունակում ենք բարեփոխումների իմիտացիան, որի դեպքում պատժամիջոցները, հավատացնում եմ, անխուսափելի են։
Առայժմ եվրոպական կառույցները, նույն Եվրամիությունը ինչ-որ տեղ նաեւ աչք են փակում մարդու իրավունքների, ժողովրդավարության, ընտրական իրավունքի իրացման հետ կապված խնդիրների վրա (ինչը անձամբ ես, իհարկե, համարում եմ բացարձակապես անընդունելի, եւ այդ մասին բազմիցս բարձրաձայնել եմ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ), սակայն նախաստորագրումից հետո, հավատացնում եմ, «պաբլաժկաներ» չեն լինելու։
Ի՞նչ պատժամիջոցներ կարող են կիրառվել մեր նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում։
   -Բազմաթիվ։ Չեմ ցանկանում մեզ համեմատել Բելառուսի հետ՝ թվարկել այն տնտեսական, քաղաքական սանկցիաները, որ կիրառվում են Բելառուսի նկատմամբ. համեմատությունն, անշուշտ, տեղին չէ, բայց կան տարբեր սանկցիաներ, որ կարող են կիրառվել։ Մի բան պարզ է՝ եթե թերանանք մեր պարտավորությունները կատարելու հարցում, լուրջ խնդիրներ կունենանք եվրոպական կառույցներում։
   –Եվ, իհարկե, ստիպված կլինենք մոռանալ «բարեփոխումների դիմաց» խոստացված մեկ-մեկուկես միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության մասին։
   -Ֆինանսական աջակցություն կլինի միայն հստակ կատարված աշխատանքի դեպքում։ Այսինքն՝ ԵՄ հետ մեր փոխհարաբերությունները մտնում են շատ ավելի պրագմատիկ փուլ. կա՞ բարեփոխում՝ կլինի ֆինանսական աջակցություն տարբեր մակարդակներում։ Չի՞ լինի առաջընթաց՝ կլինի շատ ավելի կոշտ, համարժեք վերաբերմունք։
Տեսնո՞ւմ եք ներքին եւ հատկապես արտաքին գործոններով պայմանավորված լուրջ խոչընդոտներ, որոնք կարող են խափանել Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը։
-Ո՛չ, չեմ տեսնում։ Ընդհանրապես կեղծ եւ արհեստական եմ համարում խոսակցությունները, վերլուծությունները, թե հնարավոր է՝ «վերջին պահին» Հայաստանը հրաժարվի համաձայնագրի նախաստորագրումից։ Միանշանակ համոզված եմ, որ Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերին նախաստորագրվելու է։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031