Մյունխենի դատարանը «Ֆորմուլա 1»-ի սեփականատեր Բերնի Էքլսթոունին կաշառք տալու պաշտոնական մեղադրանք է ներկայացրել:
Բրիտանացի միլիարդատերը մեղադրվում է 2005 թվականին «Արքայական արշավը» ներդրումային ընկերություններից մեկին վաճառելիս բանկիր Գերհարդ Գրիբկովսկուն 44 միլիոն եվրո կաշառք տալու մեջ: Գրիբկովսկին դրա համար արդեն դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման:
Ինքը՝ Էքլսթոունը, պնդում է, թե կաշառք չի տվել, այլ դարձել է Գրիբկովսկու կողմից դրամաշորթության եւ շանտաժի զոհ:
Միլիարդատեր Բերնի Էքլսթոունին 10 տարվա բանտարկություն է սպառնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ