Լոնդոնի «Արսենալի» վիետնամցի մի երկրպագու, տեղեկանալով, որ իր սիրած թիմը մրցաշրջագայության է եկել իր երկիր, գտել է թիմի ավտոբուսը եւ ճանապարհին դրա ետեւից վազելով շուրջ 6 կիլոմետր, ներս մտնելու իրավունք է ստացել:
«Արսենալի» պաշտոնական կայքի փոխանցմամբ, ֆուտբոլասերը երազում էր ծանոթանալ իր կուռքերի հետ: Ավտոբուսի ետեւից վազելիս նա նույնիսկ բախվել է ճանապարհի եզրի սյանն ու ծառին: Զգալով, որ ուժասպառ է լինում, համառ վիետնամցին անգամ ցատկել է ավտոբուսի ետեւից մոտոցիկլետով ընթացող ոստիկանի ուսին եւ մի քանի րոպե շունչ առնելով՝ շարունակել վազել, մինչեւ նրան նկատած ֆուտբոլիստներն ակումբի մենեջեր Արսեն Վենգերին խնդրել են նրան վերցնել: Հայտնվելով ավտոբուսում՝ երկրպագուն գրկախառնվել ու համբուրել է ֆուտբոլիստներին եւ բոլորի հետ առանձին-առանձին լուսանկարվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ