Լրահոս
Օրվա լրահոսը

Թեմի հավատացյալները համոզված են` Նավասարդ Կճոյանի քայլն այլ բան չէ, քան միության գլխատում

Հուլիս 18,2013 12:01

«Արարատ» հոգեւոր միության անդամների հետ ունեցած մեր զրույցից, ապա եւ Սուրբ Սարգիս եկեղեցի կատարած այցից հետո պարզ դարձավ, թե ինչու թեմի առաջնորդը որոշեց ազատվել հե՛նց տեր Հակոբ քահանայից:
Դատելով ամենից, ոմանք չկարողացան հանդուրժել ազգանվեր հոգեւորականի ներկայությունը: Նրանց համար անընդունելի են ազնիվ, ազգային հոգեւոր արժեքներին նվիրյալ հոգեւորականները, ովքեր ունեն բարձր հեղինակություն:
Մեր զրուցակիցները կարծիք հայտնեցին, որ հանրապետության նախագահի հատուկ մրցանակը, որ այս տարվա հունվարի 18-ին տեղի ունեցած «Հայկյան» 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ շնորհվել էր «Արարատ» հոգեւոր միությանն ու նրա հովիվ տեր Հակոբ քահանային` «Երիտասարդության շրջանում հոգեւոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի համար», շատ պինդ էր մնացել Կճոյանի կոկորդին: Ու տեր Հակոբի ազգանվեր գործունեությունը չհանդուրժվեց…
«Արարատ» հոգեւոր միության անդամները մեզ հետ զրույցում միաբերան փաստում էին` երիտասարդաց միությունը, որի գործունեության առանցքն է հայ մարդուն փոխանցել հոգեւոր գիտելիք, զորացնել նրա հավատքը, կենդանություն առավ միայն շնորհիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի անմնացորդ նվիրման:
Տարիներ առաջ տեր Հակոբի նախաձեռնությամբ ստեղծվում են «Արարատ» երգչախումբը, պարի, ասմունքի ու լրագրողական խմբակները: Նրա առաջարկով իրականացվում է մանկատների հետ ծրագիրը: Տեղեկացանք, որ Նավասարդ Կճոյանը երբեւէ չի օժանդակել միության գործունեությանը, եւ միայն տեր Հակոբի ջանքերի ու հոգեւորականի հանդեպ բարերարների վստահության շնորհիվ է, որ կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր:
Թեմի հավատացյալները համոզված են` Նավասարդ Կճոյանի քայլն այլ բան չէ, քան միության գլխատում: «Որեւէ մեկը թող չկարծի, որ հեռացնելով տեր Հակոբին՝ թուլացրին ու հիասթափեցրին նրան ու իր կողքի կանգնած մարդկանց, ոչ՛: Մենք հետայսու էլ տեր Հակոբի հետ շարունակելու ենք այդ ծրագիրը՝ ապացուցելով, որ մեր գործն արդար է»:

…  Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի այցիս նպատակը կատարվածի շուրջ քահանաների հետ զրուցելն ու հայ հոգեւորականի արդարամիտ խոսքը լսելն էր: Սակայն քահանաների սենյակում ինձ սպասում էր անակնկալ:
Բազկաթոռի մեջ ընկղմված հաստլիկը, որ արտաքուստ հոգեւորականի տպավորություն չէր թողնում (մանավանդ՝ սպորտային շապիկով), պարզվեց՝ քահանա տեր Հայկազունն էր, որը տեր Հակոբ քահանա Խաչատրյանի անունը լսելուն պես գունատվեց, դեմքը խոժոռվեց ու արհամարհանքով շպրտեց` ես նման հարցերի չեմ պատասխանում: Իսկ երբ նկատեց ձայնագրիչս, հրամայական տոնով հոխորտաց.
-Անջատի՛ր, ասում եմ՝ անջատի՛ր:
-Խնդրում եմ ձեր` հոգեւորականի կարծիքը կատարվածի մասին:
-Ես ոչ մի վերաբերմունք չունեմ:
-Ինչո՞ւ, այնուհանդերձ, նվիրյալ հոգեւորականը հեռացվեց առաջնորդանիստ եկեղեցուց, ազատվեց երիտասարդական միության հովվի պարտականություններից:
-Ձեզ սխալ տեղեկություն են տվել:
-Իսկ ո՞րն է ճիշտը, կարո՞ղ եմ իմանալ ձեր գնահատականը: 
-Լսե՛ք, շանտաժի մի՛ վերածեք (հավանաբար` ենթարկեք-Ա.Ս.) մարդուն:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում  
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տաթևիկ says:

    Արմինե Սիմոնյան, նմանատիպ նյութեր տարածելուց առաջ խնդրում ենք ստուգել տեղեկատվույթւոնը, այլ ոչ թե առանջնորդվել մեկօրյա այցով, որի մասին եզրակացությունները կազմվում են միայն Ձեր սեփական տպավորություններից ելնելով: Միայն մի բան ակորղ եմ ասել, ես տվյալ մարդկանց անձամբ եմ ճանաչում, Ձեր ինֆորմացիան սխալ է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031