ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի քննարկմանը ներկայացրեց պետբյուջեից 3,1 միլիարդ դրամ պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացնելու համար հարցը՝ գազի թանկացմամբ պայմանավորված ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Վարչապետը հաստատեց պարոն Գաբրիելյանի առաջարկը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ