ՀՀ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Հրաչյա Հարությունյանի հետ նրան հագուստ և անհրաժեշտ պարագաներ փոխանցել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի քույրը՝ Սեդա Հարությունյանը: Նա նշեց, որ իրենց տեղեկացրել են, որ Հրաչին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել ու նրա հետ լավ են վարվում:
«Երեկ հանդիպել են նրան մեր դեսպանատան ներկայացուցիչները, ասում են, արդեն ավելի լավ է իրեն զգում, գիտակցությունը նորմալ է, անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել»,- նշեց քույրը և ավելացրեց, որ իրենց փոխանցել են, որ եղբայրը տեղեկանալով համերկրացիների բարձրացրած աղմուկի մասին՝ խնդրել է հարցը չքաղաքականացնել:
«Ինքը չի իմացել, որ հարցը էսպես մեծ աղմուկ է բարձրացրել, ասել է, որ պետք չի, այս պահին էդ ա եղել, էդ են տվել (խալաթի մասին է խոսքը, որը տվել են դատարան գնալիս-Tert.am): Հիմա արդեն գիտակցությունը նորմալ ա, հուսով ենք, որ լավ կլինի»,- նշեց նա:
Սեդա Հարությունյանը նշեց, որ, հավանաբար, եղբոր մոտ կգնան հարազատները: «Երևի եղբայրս, հարսս, մեկ էլ հարսիս պապան կգնան Մոսկվա։ Տեսնենք, ասեցին պետությունից մեզ կօգնեն գնալ»,- նշեց նա:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում