Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Հակոբ քահանա. «Սա հերթական նշանակում է իմ ծառայության վայրի հետ կապված»

Հուլիս 18,2013 11:49

Հատված Տեր Հակոբ քահանայի հարցազրույցից:

Ինչոր կոնֆլիկտ կամ խնդիր է եղել Ձեր եւ ձեր ղեկավարության, մասնավորապես Նավասարդ Կճոյանի միջեւ, թե՞ Ձեզ հետ պատահածը «արարողակարգ» է, որի միջով անցնում են բոլոր հոգեւորականները։

– Ես 1999 թ. Աստծո կամոք կոչվեցի քահանայական ծառայության, ձեռնադրվեցի որպես ամուսնացյալ հոգևորական, և կոչվեցի՝ բանակում հոգևոր ծառայության իրականացնող հոգեւորական։ Իմ քահանայական ծառայության ընթացքում երբևէ եւ որևէ տնօրինության, որ եղել է իմ ծառայության վայրի հետ կապված, սիրով հանձն եմ առել, ինչպես հայոց բանակում, այնպես էլ դրանից հետո Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ապա Մասիվ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցում, եւ այս վերջին՝ գրեթե 8-9 տարիների ընթացքում սպասավորել եմ Սուրբ Սարգիս եկեղեցում։ Եվ տարիների ընթացքում փորձել եմ հնարավորինս իմ հոգևոր պարտավորությունները լավ իրականացնել։

Բնականաբար, սա հերթական նշանակում է իմ ծառայության վայրի հետ կապված, այսինքն` առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց պետք է տեղափոխվեմ Սուրբ Երրորդություն եկեղեցի։

Քանի որ Արարատ հոգևոր միության հոգևոր հովիվն էի, հետայսու հոգևոր հովվի պարտականությունը կիրականացնի Տեր Դանիել քահանան։

Ես, անշուշտ, ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ՝ ինչպես ցանկացած հոգեւորական, այնպես էլ ես, չեմ վիճարկել որոշումը, եւ, անշուշտ, վիճարկելը ճիշտ չեմ համարում, քանի որ այն թեմակալ առաջնորդի լիարժեք իրավասությունների մեջ է մտնում։ Չեմ վիճարկել, եւ այս դեպքում էլ պատշաճ չէ և ինձ իրավասու չեմ համարել, որպեսզի փորձեմ հասկանալ այն պատճառները, որոնք կարող էին լինել։

Ձեզ համար անակնկա՞լ էր այս որոշումը։

– Այո, ինձ համար անակնկալ էր, սակայն բնականոն, որովհետեւ թեմակալ առաջնորդը թեմի հոգևոր կյանքն արդյունավետ կազմակերպելու համար որևէ տեսակի տնօրինություն իրավասու է կատարել։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031