Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ական թեկնածուն դատարանում չի բողոքարկելու Պռոշյանի ընտրությունների արդյունքները։

Հուլիս 18,2013 11:41

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ավագանու անդամ Մովսես Հակոբյանը երեկ ասաց, որ հուլիսի 14-ին գյուղում անցկացված ընտրությունների արդյունքում պարտված ՀՅԴ-ական թեկնածու Վովա Սահակյանը դատարանում չի բողոքարկելու ընտրությունների արդյունքները։

Հիշեցնենք, սակայն, որ պարտված Սահակյանի շտաբը խիստ վրդովված է ընտրության արդյունքներից եւ հայտարարեց, թե դրանք բողոքարկելու է բոլոր ատյաններում, քանի որ ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանի թիմն ընտրակաշառք է բաժանել, ընտրողների նկատմամբ վարչական ճնշումներ են գործադրվել մարզպետարանի եւ այլ կառույցների կողմից։ «Վերահաշվարկ եղավ, եւ այդ վերահաշվարկի արդյունքում 3 ձայն ավելացավ Վովա Սահակյանին, իսկ 8 ձայն՝ Արթուր. Մուրադյանին»,- ասաց Մ. Հակոբյանը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031