Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից հետո ՊԵԿ աշխատակիցներից մի քանիսը երեւի աթոռից ընկել են»

Հուլիս 18,2013 11:24

«Որքան էլ ասենք, որ մենք վերջին 4-5 տարիների ընթացքում կրկնապատկել ենք բյուջեի եկամտային մասը, այնուհանդերձ դա բավարար չէ», ասել է Սերժ Սարգսյանը ՊԵԿ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ։

«ՉԻ» – Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից հետո ՊԵԿ աշխատակիցներից մի քանիսը երեւի աթոռից ընկել են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ վերջին 4-5 տարիների ընթացքում բյուջեի եկամտային մասը ոչ միայն չի կրկնապատկվել, այլեւ համարյա չի ավելացել։

Բայց նրա համար դա որեւէ նշանակություն չունի, կարեւորն ասելն է։ Համ էլ՝ շոգ է, արեւահարություն կա, հազարումի հարց կա, չի կարելի այդ մարդուց շատ բան պահանջել։

Բայց իսկապես, պատկերացրեք՝ 120 կիլոգրամ կշռող տիկինը 4-5 ամիս

դիետա է պահում, հետո կանգնում կշեռքին ու պարզում, որ ուղիղ 120 կիլոգրամ է կշռում։ Անմիջապես դիմում է ներկաներին ու հաղթականորեն հայտարարում. «այն, որ ես վերջին 4-5 ամիսների ընթացքում 40 կիլոյով նիհարել եմ, դեռեւս բավարար չէ…»: Համաձայնվեք՝ ներկաներն անմիջապես խորհուրդ կտան դիետոլոգի փոխարեն այլ բժշկի դիմել։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031