«Բարսելոնայի» նորեկ, բրազիլացի հարձակվող Նեյմարը նոր ակումբում հանդես կգա 11 համարի մարզաշապիկով:
Այդ համարը նախկինում կրում էր Տյագո Ալկանտարեն, որը 25 միլիոն եվրոյով տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»: Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ, բրազիլացի ֆուտբոլիստը պետք է ընտրություն կատարեր 7 եւ 11 համարների միջեւ: Երեկ «Բարսելոնայի» ֆիրմային խանութում հայտարարել են, որ Նեյմարը նախընտրել է N11 մարզաշապիկը:
Ոչ պաշտոնական տվյալներով, «Բարսելոնան» բրազիլացու համար վճարել է 50 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 7 միլիոն եվրո է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ