Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «ՌԴ-ում հայկական դեսպանատուն գոյություն չունի»

Հուլիս 18,2013 11:16

Հատված «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հարցազրույցից:

– Պարոն Կարապետյան, հուլիսի 13-ին Պոդոլսկի ողբերգական ավտովթարի պատճառ դարձած անսարք բեռնատարի հայ վարորդի նկատմամբ ՌԴ իրավապահների ցուցաբերած անմարդկային վերաբերմունքը հարուցել է հայ հանրության վրդովմունքը։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը ՌԴ իրավապահների եւ լրատվական դաշտի պահվածքին։

– Ես կարծում եմ՝ առաջինը պետք է հասկանալ, որ տեղի ունեցածն իսկապես ողբերգություն է։ Հասկանալի է նաեւ, որ մարդը միտումնավոր չի գնացել այդ ամենին։ Այդ մարդը շատ վատ վիճակում է եղել ու դատարանի դահլիճում է աչքերը բացել ու հասկացել, թե ինքը որտեղ է գտնվում։ Դա բարդ քաղաքական պրոբլեմ սարքեցին, այդ խալաթը հագցրին ու դատարան տարան, դա իսկապես լուրջ խնդիր է։ Յուրաքանչյուր մարդու, երբ հողաթափերով ու խալաթով բերում են դահլիճ… դա չպետք է երբեւէ լիներ։ Բայց կարեւորագույն խնդիրն այն է, թե այդ մարդն ինչ էր անում ՌԴ-ում։ Ինչո՞ւ էր գնացել Ռուսաստան։ Որովհետեւ այստեղ այնքան են թալանել, այնքան են ամեն ինչի հերն անիծել, որ 2 միլիոն մարդ արտագաղթել-գնացել է այնտեղ։ Ու Ռուսաստանում իրենց նմանները շատ են ու հազարավոր պրոբլեմների առաջ են կանգնում։ Նրանց պետությունն էլ կատարելագործված չէ, միլիոնավոր խնդիրներ են ծագում։ Ես այնտեղ հազարավոր մարդկանց հետ եմ շփվում, ու միայն պետք է տեսնեք, թե ինչ խնդիրներ կան. օրերով հերթերի մեջ են պահվում, որպեսզի այդ միգրացիոն փաստաթղթերը ստանան եւ կարողանան աշխատանքի իրավունք ունենալ։ Ու այնտեղ հայկական դեսպանատուն գոյություն չունի։ Մի հատ հարցրե՛ք, թե հյուպատոսական ծառայությունը քանի մարդ է, այդ մարդիկ ինչով են զբաղված, ու, ընդհանրապես, այդ դեսպանատունն այնտեղ ինչ է անում։ Եվ առհասարակ, աշխարհում հայկական դեսպանատներն ինչո՞վ են զբաղված իրենց ԱԳ նախարարության հետ միասին։

– Բայց ՌԴն մշտապես համարվել է մեր «մեծ եղբայրը», Հայաստանում ռուսամետ տրամադրություններն են իշխում, ռազմավարական դաշնակիցներ ենք եւ այլն, ինչո՞ւ Ռուսաստանը նման ստորացուցիչ ձեւով վարվեց մեր՝ հայերիս հետ։

– Ես կարծում եմ, որ առաջին հերթին նա այլեւս մեզ իր եղբայրը չի համարում, եթե Ադրբեջանին զենք է վաճառում, այն էլ այդպիսի զենք, էլ ի՞նչ մեծ եղբայր։ Առաջինը՝ ինքն իր քաղաքականությունը չի կարողանում կոռեկտ ձեւակերպել մինչեւ վերջ, որպեսզի հասկանանք մինչեւ վերջ՝ ինչն ինչ է։ Մյուս կողմից էլ՝ էս ախմախների ձեռքը կրակն է ընկել, այսպես ասած՝ անգլուխ, անիշխան էլիտայի ձեռքը։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031