Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բաբակեխյանը «թերթ չի կարդում», որ քրգործ հարուցի

Հուլիս 18,2013 11:04

1in.am. Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական վերջին նիստի ժամանակ հնչած վիրավորանքների կապակցությամբ Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: Փոխարենը ոստիկանությունում  քրգործ չի հարուցվել դատարանի նախասրահում տեղի ունեցած միջադեպի փաստով, որի արդյունքում  ամբաստանյալի հայրը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը նախաինֆարկտային վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոնի կարդիովերակենդանացման բաժանմունք: Ըստ բժիշկների՝ նրա մոտ եղել է նախաինֆարկտային վիճակ, հիպերտոնիկ կրիզ և աջ ազդրի սալջարդ: Ըստ մամուլի՝ դատարանի նախասրահում նրան հարվածել են Վարդան Ղուկասյանի կողմնակիցները: Երեկ այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի հետ:

– Պարոն Բաբակեխյան, կարո՞ղ ենք իմանալ՝ ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել Գյումրիի դատարանում տեղի ունեցած բռնության հետ կապված:

– Պատճառը տուժողի կողմից հայտարարություն չտալն է: Մենք այսօր էլ ենք այցելել, Սամվել Սարգսյանը հրաժարվել է հայտարարություն տալուց՝ հենվելով իր առողջական վատ վիճակի վրա:

– Հնարավո՞ր է սպառնալիքներ են եղել:

– Չէ՛, բացառվում է էդպիսի բան: Հուսով ենք, հետագայում կտա, պիտի որ տա: Ի վերջո, մարդը հիվանդանոց է գնացել: Պիտի ինչ-որ մի բանով բացատրի, թե ինչի համար է հիվանդանոց գնացել կամ` ի վերջո, ով է իրեն ծեծել: Ինքը հայտարարել է հիվանդանոց մտնելուց, որ իրեն ծեծի են ենթարկել:

– Իսկ հիմա տուժողի վիճակն ինչպիսի՞ն է:

– Տուժողն ասել է, որ իր վիճակը ծանր է, ինքը կորցրել է հիշողությունը, չի կարողանում հիշել, թե ով է իրեն հարվածել ու ինչ է տեղի ունեցել:

– Պարոն Բաբակեխյան, մամուլի հրապարակումների հիմքով էլ Դուք կարող եք քրգործ հարուցել: Էնտեղ լրագրողներ են եղել և գրել են այդ միջադեպի մասին:

– Ի՞նչ են գրել միջադեպի մասին: Ես բավական մեծ քանակությամբ մարդ եմ բերել էստեղ, ոչ մեկը ականատես չի եղել:

– Լրատվամիջոցներում գրված է, որ Վարդան Ղուկասյանն ու իր կողմնակիցներն են եղել:

– Կարո՞ղ եք բացատրել շահագրգռվածությունը քրեական գործ հարուցելու, կարո՞ղ եք ինձ դա բացատրել, որ անպայման պետք է հարուցվի քրեական գործ: Եթե այսօր կան արդեն նյութեր, դա բավարար հիմք չի հանդիսանում, պետք է անպայման հարուցվի քրեական գործ, հա՞:

– Սակայն փաստ է, որ մինչ այժմ Դուք Վարդան Ղուկասյանին չեք կանչել, բացատրություն չեք պահանջել: Մամուլում, թերթերում գրված է, որ Վարդան Ղուկասյանն ու նրա կողմնակիցներն են հարվածել Սամվել Սարգսյանին:

– Ես ընդհանրապես թերթ չեմ կարդում:

Մարինե Խառատյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031