Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթի հակառակ կողմը

Հուլիս 18,2013 10:49

Վերջին օրերին ամենատարբեր ձևաչափերով Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի դեմ բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիները ցույց են տալիս, որ շատ ավելի նախանձախնդիր են երկրի ինքնիշխանության, պետական արժանապանապատվության հարցում, քան դրանք պաշտպանելուն կոչված իշխանությունները:

Բողոքի այս ալիքն առաջին հերթին նպատակ ունենալով պաշտպանել Հրաչյա Հարությունյանի իրավունքները և հասնել նրա նկատմամբ արդարացի դատավճռի` կարող է մի քանի անգամ ավելի մեծ նշանակություն ստանալ, եթե ստիպի մեր քաղաքացիներին, այսպես ասած, վերաիմաստավորել արտագաղթելու մտադրությունները կամ մտածումները, որոնք, դժբախտաբար, այսօր առկա են շատ-շատերի մոտ:

Հայաստանից արտագաղթելու ցանկությունը` շատ-շատերի համար ունենալով օբյեկտիվ սոցիալական, հոգեբանական հիմնավորումներ, միաժամանակ նաև վարակիչ է դարձել մեր հասարակության շրջանում: «Մենակ թե Հայաստանից գնամ» արտահայտությունն այսօր կարելի է լսել գրեթե բոլոր միջավայրերում` յուրաքանչյուր երկրորդ-երրորդ զրուցակցից: Այդպես մտածողներից շատերը, ի վերջո, գնում են` առանց արտերկրում աշխատանքի ու ապրելու որևէ տեսանելի հեռանկարի:

Գնում ու շատ-շատերը, լավագույն դեպքում, կարողանում են օրվա հացի փող վաստակել, որի հնարավորությունից անգամ զրկված են հայրենիքում: Բայց հաց վաստակելով` ուղղակի կամ անուղղակի ձևով արժանանում են այնպիսի վերաբերմունքի, որը ցուցաբերվում է մեր համաքաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: «Մենակ թե Հայաստանից գնամ» մտածողներն, այդ ցանկությունն իրականացնելուց առաջ, լավ կլինի, որ հիշեն այս ողբերգական պատահարը, որը փոխաբերական իմաստով խորհրդանշում է արտագաղթի` «ոչ լուսավոր» կողմը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031