Հատուկ Քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի վարորդ Արսեն Գեւորգյանը, վարելով Toyota մակնիշի 001 NV 01 համարանիշի ավտոմեքենան, հուլիսի 17-ին 18.30-ի սահմաններում Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն 59-ամյա Էլմիրա Խաչատրյանին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ՀՔԾ պետի մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Մամուլի քարտուղարը փոխանցեց, որ Հատուկ քննչական ծառայության պետի վարորդ-ցրիչ Արսեն Գեւորգյանը փախուստի չի դիմել, ավելին` օգնություն է ցուցաբերել տուժած կնոջը` նրան տեղափոխելով «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վնասվել է կնոջ ոտքը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում