Լրահոս
Օրվա լրահոսը

«Իզվեստիա». ռուսաստանցի դիվանագետները կարեկցանքի էին սպասում, սակայն ստացան բողոքի ցույցեր

Հուլիս 18,2013 10:36

Կատաղի հարձակման անցած որոշ ոուս լրագրողներ այժմ, այսպես ասած, սկսել են վիրավորվածի դիրքերից հանդես գալ։ Այդ առումով աչքի է ընկնում հատկապես «Իզվեստիա» օրաթերթը, որը երեւանյան ակցիային նվիրված հոդվածը սկսել էր այսպես. «Ողբերգական ավտովթարի կապակցությամբ ռուսաստանցի դիվանագետները կարեկցանքի էին սպասում, սակայն ստացան բողոքի ցույցեր»։

Մեկ այլ հրապարակման մեջ մանրամասն անդրադարձ կա Հարությունյանին կանացի խալաթ հագցնելու հանգամանքներին։ Այդ առումով ակնարկներ են արվում, որ կանացի խալաթ հագցնելը միտումնավոր է արվել։ ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Ելենա Բաբկովան մասնավորապես նշել է. «Լինում են դեպքեր, երբ մեղադրյալին դատարան են տանում հիվանդանոցային ննջազգեստով (երբ նա մինչեւ այդ հիվանդանոցում է լինում): Ես ժամանակին աշխատել եմ դատախազությունում եւ շատ եմ մասնակցել դատավարությունների, որոնցում ձերբակալվածները բերվել են Մոսկվայի թիվ 20 հիվանդանոցից։ Այնտեղ խնամյալներին տալիս են խալաթներ ու ննջազգեստներ։ Դրանք, սակայն, կանացի կամ տղամարդու չեն, դրանք «անսեռ» հագուստներ են՝  փեշերի վրաբերվածքով եւ առանց կոճակների»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031