Արամ Սարգսյանը զարմացած է՝ ինչո՞ւ է բոլորին հետաքրքրում, թե Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի համար ինչ է արել Ռուսաստանի հայերի միության նախագահը։ Իսկ Հրաչյա Հարությունյանի համար ի՞նչ են արել Հայաստանի իշխանությունները եւ Սերժ Սարգսյանն անձամբ. «Ես լինեի իր տեղը պետք է հայտարարեի, ոչ թե Արա Աբրահամյանը պետք է հայտարարեր, որ ինքը օգնելու է այդ վնաս կրած զոհված ընտանիքիներին, այլ Հայաստանի Հանրապետությունը պիտի էդ մասին հայտարարեր»։։
Պարոն Սարգսյանը ռուսական պետական հեռուստաընկերության լրագրողի արտահայտությունները որակում է լրագրողի մի հիմար արտահայտություն. «Հազարավոր, հարյուրավոր փաստեր կարելի ա բերել, թե մեր լրագրողներն ինչեր են ասում Ռուսաստանի վերաբերյալ։ Քանի՞ անգամ եք լսել, որ Ռուսաստանը հարձակվի մեր լրագրողների մասին ասի՝ այ տեսեք, էդպիսի բաներ եք գրում, մենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները փչացնում ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ