Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական երեկվա նիստի ժամանակ հնչած վիրավորանքների առթիվ Գյումրիի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: Այս մասին «1in.am»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Հիշեցնենք, որ երեկվա նիստից հետո ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն:
«Քանի որ Վարդան Ղուկասյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ, նաև` ինձ վիրավորելով, խնդրել եմ քրեական գործ հարուցել»,- 1in.am-ի հետ զրույցում ասել է նա:
Վարդան Ղուկասյանը դատարանում անհարգալից վերաբերունք էր դրսևորել ներկաների՝ նաև փաստաբանի հանդեպ՝ հայտարարելով, որ չի պատասխանի նրա հարցերին, քանի որ իր դիմաց «դև» է: