Երեկ առավոտյան Կիեւում Հայաստանի դեսպանատան մոտից 16-ամյա հայ աղջկա առեւանգել են: Հայտնում է «Սեգոդնյա» լրատվականը՝ նշելով, որ աղջիկը՝ Անյան, հոր հետ գնացել էր անձնագրերը ձեւակերպելու:
Անյան նստած էր շենքի մոտի նստարանին, երբ հայրը մտնում էր դեսպանատուն: Ականատեսների խոսքերով, նստարանին է մոտեցել «Միցուբիշի Լանսեռ» մակնիշի կարմիր մեքենա, որից դուրս են նետվել մի քանի տղա, բռնել աղջկան, մտցրել մեքենան ու տարել: Աղջիկը բղավում ու դիմադրում էր, իսկ հայրն աղջկան օգնել չի հասցրել. «Ես վազում էի մեքենայի հետեւից, փորձում էի կանգնեցնել, բացել դուռը…», – պատմել է հայրը:
Ոստիկանները պարզել են, որ Անյային փախցրել են նրա փեսայի ընկերները, որպեսզի ամուսնացնեն նրանց. «Հայրն ու աղջիկը տեղյակ չեն եղել: Դեպքից առաջ հայրը մերժել է ամուսնության առաջարկը: Իսկ մայրը տեղյակ էր, այդ նա է ամուսնու մեջքի հետեւում ծրագրել առեւանգումը, թեպետ նրանք բաժանված չեն», – պատմել են իրավապահները՝ նշելով, որ առեւանգումից հետո նրանք զանգել են հորն ու ասել, որ աղջկա հետ ամեն ինչ նորմալ է, ու երեք օրից հարսանիք կլինի:
Սակայն հայրն ասել է, որ ինքը դեմ է ամուսնությանը, քանի որ իր աղջիկը 17 տարեկան էլ չկա: Իրավապահներն ասել են, որ հանցակազմ չկա, եւ իրենք չեն կարող գործ հարուցել, եթե աղջիկն ու հայրը բողոքի դիմում չգրեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ